AM | RU
USD
EUR
RUB

Քրեական արդարադատությունը իշխանությունների ձեռքում վերածվել է մի դագանակի, որով լռեցնում են նրանց, ովքեր իրենց հետ համաձայն չեն

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ոչ պարտադիր դասավանդվող դարձնելու նախագիծը վիճահարույց է, այդտեղ անգամ դեբատ չկա, որովհետև Հայոց լեզվին, Հայոց պատմության, կրթությանը, հատկապես` ազգային կրթությանը մատների արանքով նայել ուղղակիորեն չի կարելի:

Այս մասին ՀՅԴ երիտասարդական միության և ԵՊՀ ուսանողների` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց նստացույցի ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Քառյակ մեդիա» ՓԲԸ համահիմնադիր Միհրան Հակոբյանը` նշելով, որ մատների արանքով նայելու հետևանքն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է` հայերս կովկասցիներ ենք:

«Շատ ողջունելի է, որ Հայաստանում կան երիտասարդներ, խմբեր, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացոնւմ և իրենց գործողություններով պարտադրում են պետական իշխանությանը` վերանայել իր շատ կասկածելի մոտեցումները, որովհետև գլոբալացվող դարում, 21-րդ դարում, երբ ազգային կրթության հետ կապված ռեֆորմի անվան տակ նման քայլեր են կատարվում, դրանց հետևանքը կարող է լինել խիստ կործանարար»,-ասաց Հակոբյանը:

Վերջինիս խոսքով` իշխանությունները փորձում են որոշ փոփոխություններով ցույց տալ, թե առաջադեմ են: «Ով է ասել, որ ազգայինն առաջադեմ չէ: Եթե մենք մեր ինքնությունը չենք ուզում պահել, որի հիմքը Հայոց լեզուն է, Հայ առաքելական եկեղեցին է, մենք ի՞նչ ենք ուզում դառնալ: Այդ հիմքը որ հանենք, ի ՞նչ տարբերություն մեր ու վրացիների միջև, մեր ու սերբերի միջև: Եթե մեր ժողովուրդը 5000 տարի իր գոյությամբ եկել, հասել է մեր օրեր` իր ինքնությունը պահելով, ուրեմն դրանում մի աստվածային բան կա, և դա պետք է պահել, զարգացնել, ուժեղացնել, ոչ թե՝ քանդել»,-ասաց Միհրան Հակոբյանը:

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի` երեկ արված հայտարարությանը, թե ՀՅԴ-ն անդաստիարակ պահվածք է դրսևորում, և ինքը պատրաստվում է տասնյակ, եթե ոչ ավելի քրեական գործերով լցված արկղեր ուղարկել ՀՅԴ-ին, Միհրան Հակոբյանն ասաց.

«Կոչ եմ անում Արայիկ Հարությունյանին՝ ձերբազատվել այդ գռեհիկ գործելաոճից, անդաստիարակության մասին խոսում է մի մարդ, որն ինքն է տեսախցիկների առաջ անդաստիարակ արտահայտություններ անում: Ցավոք, Հայաստանի իշխանությունների մոտ արդեն գործելաոճ է դարձել` մարդկանց վրա, որոնք իրենց հետ համաձայն չեն, հարուցում են քրեական գործեր: Քրեական գործերի մասին. ես ուզում եմ հասկանալ` Արայիկ Հարությունյանը ԿԳՄՍ նախարա՞րն է, թե՞ «միլիցա», ոչ թե ոստիկան, այլ՝ «միլիցա»: Տարիուկես է` նախարար է, նոր է հիշել քրեական գործերի մասին, սպառնում է: Սպառնում է, որ եթե հանկարծ ինչ-որ մեկն իր մասին խոսի, կբռնվի, կդատվի»: Հակոբյանը նշեց, թե քրեական արդարադատությունը իշխանությունների ձեռքում վերածվել է մի դագանակի, որով լռեցնում են նրանց, ովքեր իրենց հետ համաձայն չեն:

Ըստ նախկին պատգամավորի` ԿԳՄՍՆ-ն այժմ սպառնում է ՀՅԴ նախկին պատգամավորներին, և երեկ դրա ականատեսը եղանք: «ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը հրավիրվել էր Քննչական ծառայություն` վկայի կարգավիճակով, հետո կգտնեն մեկին, որը ցուցմունք կտա Մինասյանի դեմ, հետո նրան կկալանավորեն ու այս երիտասարդներին կասեն` գիտեք ինչ, հավաքեք այս վրաններն ու կորեք այստեղից, որպեսզի ձեր ավագ ընկերն ազատության մեջ հայտնվի»,-ասաց Միհրան Հակոբյանը:

Լրահոս
Ոչ ոք Արցախի ինքնորոշման իրավունքը չի հարմարեցնելու Ադրբեջանի ճաշակին. Կարեն Բեքարյան Հայաստանի ղեկավարի շուրթերից լեգիտիմացվում է Արցախի ադրբեջանական համայնքը. Ղազինյան Բաքվի «ռազմավարական համբերությանը» պետք է հակադրել «անզուգաչափ ռազմավարական հյուծման» քաղաքականությունը Ինչ աղբ ասես չթափեցին մեր վարչապետի կնոջ մասին, ու ոչ մի արձագանք չեղավ. Աշոտյան Հեղաշրջման նպատակը Արցախի հարցում անընդունելի զիջումներ ապահովելն է. Դանիելյան Անհապաղ հրավիրում եմ ԱԳՆ-ի եւ ԱԺ-ի ուշադրությունը... (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ) Հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 140 անգամ Կոմիտասյան հոբելյանական համերգ Հռոմում «Ադեկվադ դիսկուրս» կլոր սեղան-քննարկումը՝ ուղիղ Բելառուսը պատրաստվում է Չինաստանից 500 միլիոն դոլարի չափով վարկ վերցնել Ռուբեն Հայրապետյան. Ձերբակալում են, թող ձերբակալեն ՊԵԿ-ը դիմում է ավտոմեքենա ներկրողներին Այսօրվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա. Հանգստյան օրերի եղանակի մասին Արցախում շուտով նոր զորանոցը կհանձնվի շահագործման Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց «Հրապարակ». Դիվանագիտական լեքսիկոն, որ վնասում է բանակցություններին «Ժողովուրդ». Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020-ին չվերթներ իրականացնի դեպի Լոնդոն և Փարիզ «Հրապարակ». Մեր ժամանակ ուրիշ էր «Փաստ». Մեղավորների փնտրտուք. ովքե՞ր են հաջորդները «Փաստ». Պետությունը սկսել է խանգարել հեղափոխությանը «Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանը՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին «Փաստ». Ընտրական հանձնաժողովները՝ իշխանության «խոշորացույցի» տակ. հավատարիմ կադրեր են փնտրում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 14 Ծաղկաձորի «Գոլդեն Փելիսը» պետությանը նվիրելուց հետո Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի վերաբերյալ գործի վարույթը կարճվել է ԱՄՆ Սենատը հաստատեց իր քաղաքական կամքն ու հանձնառությունը ցեղասպանությունների կանխման և արդարության վերականգնման նկատմամբ. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Գործ ունենք ԱՄՆ կողմից մշակվող քաղաքականության հետ, որի հասցեատերը միայն Թուրքիան չէ. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Բրյուսելի քաղաքային խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Պուտինը ստորագրել է նոր «ԿամԱԶ»-ներից մեկի վրա (Տեսանյութ, լուսանկար) Արցախի նախագահը Անջեյ Կասպշիկինի հետ քննարկել է առաջնագծում տիրող իրավիճակը Մասնավոր հեռուստաընկերությունների համար ստեղծվում են խիստ անհավասար պայմաններ. Գեղամ Մանուկյան Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Թալիշում (լուսանկարներ) Ադրբեջանի արտգործնախարարը ևս մեկ անգամ ռազմական գործողություններ սկսելու քողարկված սպառնալիք հնչեցրեց. Էլիբեգովա Եվրախորհրդարանում քննադատել են Սիրիայի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը Մարդիկ, որոնց նպատակը պետության հիմքերի թուլացումն է, դաշնակցությունից պետություն են պաշտպանում. Իշխան Սաղաթելյան Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի աջակցությամբ ընդարձակվել է «Արենի տնակ» հյուրատան տարածքը Արա Բաբլոյանի գործով նախաքննությունն ավարտվել է Ծառայությունից խուսափած քաղաքացիներն այլևս չեն կարող գումարի դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից Հանդուրժող եղեք այլակարծության հանդեպ, այնպես չէ, որ դուք անսխալական եք, անքննադատելի ու անքննելի եք. Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլին» Իշխող ուժի նախընտրական հանցավոր կոռուպցիան բացահայտվում է. Նարեկ Սամսոնյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan