AM | RU
USD
EUR
RUB

Նիկոլ Փաշինյանը Մել(ինե) Դալուզյանին տեսնում, իրեն պատկերացնում է

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: Եթե ժողովրդի վարչապետն ու նրա սուպերնախարարը սպորտի մասին գոնե մի փոքր պատկերացում ունենային, ապա կիմանային, որ սպորտի հիմքը fair play-ն է (ազնիվ խաղ)` սպորտային էթիկայի և բարոյականության կանոնները: Fail play-ի հիմնական սկզբունքներից մեկը ցանկացած տեսակի խթանիչների օգտագործման բացառումն է: Եթե ժողովրդի վարչապետն ու նրա սուպերնախարարը սպորտի մասին գոնե պրիմիտիվ պատկերացում ունենային, ապա կիմանային, որ ՀՀ նախկին քաղաքացի Մելինե Դալուզյանը խթանիչներ է օգտագործել, ինչի համար որակազրկվել է` կասկածի տակ դնելով ՀՀ ծանրամարտի հավաքականի ապագա մասնակցությունը Օլիմպիական խաղերին և ահռելի հարված հասցնելով հայկական սպորտի հեղինակությանը: Նոռմալ չէ, երբ պետության ղեկավարը ԱԺ ամբիոնից հպարտանում է մեկով, ով ստեռոիդների օգտագործմամբ իրեն վերածել է դեղատան ու հաղթել մրցակիցներին նման անազնիվ մեթոդներով: Սա ուղղակի խայտառակություն է, պարզ դեգեներատիզմ:

Մելինեն ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է, այլ երկրում է ապրում: Այնտեղ դարձել է Մել, և իր երջանկությունն է կառուցել: Երբ ժողովրդի վարչապետի կառավարությունը մարդկային, քրիստոնեական և սպորտային բարոյականության սկզբունքների հետ լուրջ խնդիրներ ունեցող մարդու մասին ֆիլմ է ֆինանսավորում և ատամներով պաշտպանում է այդ քայլը, դրանով գրգռում է այն հանրությանը, որի պատկերացրած բարոյականության, արժեհամակարգի, բարքերի ու նիստուկացի հետ «յոլա չգնալու» հետևանքով է Մելինեն հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, գնացել մեկ ուրիշ երկիր, Մել դարձել ու կառուցել իր նոր կյանքը: Հայաստանի կառավարությունը իր նախկին քաղաքացի Մելին ուղղակի պետք է բարի բախտ ցանկանար և մոռանար, այլ ոչ թե դարձներ այն հասարակության քննարկման թեման, որը մերժում է նման արժեքները: Ժողովրդի վարչապետն արել է ճիշտ հակառակը: Ուստի հենց Նիկոլ Փաշինյանն անձամբ է քոռ դանակով մորթում և տառապանքներ պատճառում Դալուզյանին:

Իսկ այլասերման քարոզը ատամներով պաշտպանելու պատճառը մեկն է. Դալուզյանն ու Փաշինյանը շատ նման են: Փաշինյանը Դալուզյանին տեսնում, իրեն պատկերացնում է: Դալուզյանի հաջողություններով սկզբում ժողովուրդն ուրախացել և ցնծացել է, ի սրտե ծափահարել է, հպարտացել է, շամպայն է պայթեցրել: Հետո պարզվել է, որ Դալուզյանն այն չի, ինչ կարծել են, որպես սպորտսմեն` որակազրկվել է, ավելին` Մելինեն նույնիսկ աղջիկ չէ, տղա է` Մել անունով: Նա հրաժարվել է քաղաքացիությունից, արտագաղթել է, և ինչ-որ կասկածելի հիմնադրամների ֆինանսավորմամբ նրա մասին ֆիլմ են նկարում: Ժողովուրդը պարզել է, որ Դալուզյանն այլ բան է միշտ երազել, իսկ ժողովրդին մեկ այլ բան է թվացել: Սկզբում նրանով հիացել են, հետո ծաղրել են, վերջում` երբ իրականությունը վերջնականապես ի հայտ է եկել, նրան արհամարել են: Այստեղ է Փաշինյանի և Դալուզյանի նմանությունը: Դալուզյանի այս ճանապարհը, հանրային ընկալումների այս տրանսֆորմացիան Փաշինյանն իր աչքի առաջ ունի: Նա իրեն գտնում է այս պատմության մեջ: Ինքն էլ գիտի` իրենով հիացել են, հիմա ծաղրում են, վաղը` արհամարելու են:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
ԱՄՆ-ում հայտարարել են, որ կշարունակեն առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա Թուրքիան կրկին սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում Ֆինանսների նախարարը դեմ է առողջապահության պարտադիր ապահովագրության նախագծին ԱՄՆ-ը փորձում է տնտեսապես խեղդել Իրանին․ Սերգեյ Լավրով Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 130 անգամ Հայաստանում վերջին երեք տարիներին սեյսմիկ ցնցումների քանակն աճել է Գիտե՞ք մեր իրականության ամենասարսափելի բաներն ինչերն են... Ավերիչ երկրաշարժից 31 տարի է անցել. Նիկոլ Փաշինյանը Սպիտակում է Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի հետ Պուտինը Գերմանիայից ժամանած գործարարների հետ հանդիպման ժամանակ գերմաներեն է խոսել (տեսանյութ) Զելենսկին հստակ արդյունքի է սպասում Պուտինի հետ հանդիպումից «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Լրացավ 1988-ի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցը ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Փաստ». Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. թվերն այլ բան են փաստում «168 ժամ». Մենք շարժվում ենք այն օրակարգով, որը տարիներ շարունակ ունենք. Ադրբեջանի հարցերով փորձագետ «Հրապարակ». Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ բանակցությունները «Հրապարակ». Ամանորին կծախսվի մոտ 10 անգամ շատ գումար, քան Տարոն Մարգարյանի օրոք «Փաստ». Փաշինյանն հասարակության դժգոհ շերտին վերագրում է «չուզողի սինդրոմ» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 7 Դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Արցախի ժողովրդավարական զարգացմամբ շահագրգռված պետք է լինենք բոլորս. Աշոտ Ղուլյան Ախալքալաքում նույնպես կլինեն ցույցեր Հայաստանի ՏԿԵ փոխնախարարը «դուխով» ելույթ է ունեցել Բաքվում. «Բազար» է սկսվել Ամանորի միջոցառումներին ծախսում են 30 վերելակի գումար Քննարկվել է մինչև 2030 թվականը ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության նախագիծը Մանրամասներ՝ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից․ (Տեսանյութ) Ծիծաղելի է Սերժ Սարգսյանին նման մեղադրանք առաջադրելը, նա հափշտակող չէ․ Բարսեղ Բեգլարյան ՀՀ ԱԳ նախարարը Միրոսլավ Լայչակին ներկայացրել է ԼՂ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները ՊԵԿ. Հնարավորություն է ստեղծվում ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ ՀՅԴ–ն երբևէ չի ղեկավարվել միանձնյա, ուր մնաց հանդուրժի որևէ մեկի կողմից ստվերային ղեկավարում. Հրանտ Մարգարյան ՀՀ-ի ու ԱՀ-ի անվտանգությունը կախված է Փաշինյանի քմահաճույքներից. Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ) Հայկական զինված ուժերն ամրապնդում են իրենց դիրքերը Զոհրաբ Մնացականյանն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ԱՆ-ն հերքում է «Պյեռլուիջի Կոլինա» անունով քաղաքացի երեխա չի որդեգրել Ռուսաստանը պատասխանել է ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների կիրառմանը Որոշ ուղևորներ օդի տուրք չեն մուծի Ի՞նչ է մտածում Ռոբերտ Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանի գործի մասին. Փաստաբանի պատասխանը Գլխավոր դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի փաստաբանի բողոքը Քրեական գործ հարուցող մարմինները գործադիր իշխանության ազդեցության տակ են․ Ռոբերտ Քոչարյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan