Ռուսաստանն իր ցավակցությունն է հայտնել Սիրիայի հայերին

Ռուսաստանն իր ցավակցությունն է հայտնել Սիրիայի հայերին

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitik.am: Ռուսաստանի արտգործնախարարությունից ցավակցություն են հայտնել Սիրիայի հայ կաթոլիկ համայնքին՝ Ղամիշլիում տեղի ունեցած հայ հոգևորականների սպանության կապակցությամբ:

«Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և Սիրիայի հայ համայնքին»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում բրիֆինգի ժամանակ:

Նա նաև նշել է, որ սիրիական կառավարության կողմից չվերահսկվող տարածքներում քրիստոնյաների նկատմամբ շարունակվող բռնությունը և ահաբեկչական գործողությունները առաջացնում են մեծ վրդովմունք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում