Մեսսին վիճել է Բրազիլիայի հավաքականի մարզչի հետ
16/11/2019 20:15
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականների ընկերական հանդիպման ավարտին, որը կայացել է Սաուդյան Արաբիայում, լեզվակռիվ է տեղի ունեցել արգենտինացիների գլխավոր աստղ Լիոնել Մեսսիի և Բրազիլիայի գլխավոր մարզիչ Տիտեի միջև: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, վեճի մասին պատմել է հենց Տիտեն:
«Ես բողոքել եմ Մեսսից մրցավարներին, քանի որ համարել եմ, որ նա դեղին քարտի է արժանի: Այդ ժամանակ արգենտինացին ինձ ասաց՝ լռեմ: Ես նրան նույն ձևով պատասխանեցի: Ես այլևս բան չունեմ ավելացնելու»,– ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում