AM | RU
USD
EUR
RUB

Գոգավանի անցակետում վրացական կողմից արդեն 4 օր շուրջ 200 մեքենա է կանգնած

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Գոգավանի անցակետում (Լոռու մարզ) մոտ 200 մեքենա է կանգնած և երկու օրից ավելի է՝ չեն կարողանում մտնել անցնել հայկական սահմանը: Այս մասին Tert.am-ին հայտնեց անցակետում մնացած վարորդներից Աբգար Ասատրյանը:

«Ես ինքս երեկ ցերեկը՝ ժամը 2-ից այստեղ եմ, իսկ ինձանից առաջվա եկածներն արդեն երրորդ, չորրորդ օրն է այստեղ կանգնած են»,- ասաց նա:

Հարցին, թե ինչն է պատճառը, նա ասաց, որ նախորդ հերթափոխի աշխատակիցներն ասել են, որ աշխատավարձը ցածր է, չենք աշխատում:

«Մարդիկ չեն ուզում ոչ մի կերպ աշխատել: Պատճառն այն է, որ մարդկանց աշխատավարձը ցածր է. անցած հերթափոխն այդպես էր ասում այդպես էր ասում, աշխատավարձը ցածր է մենք էլ չենք աշխատում: Պատճառաբանում են, իբրև Թուրքիայից ավտոբուս է գալիս, այդ ավտոբուսի ապրանքն են ուսումնասիրում և չեն ուզում մեզ ոչ մի ձև օգնած լինեն»,– ասաց նա:

«Իրավիճակն էլ այնպես է, որ այստեղ խանութ չկա, չենք կարողանում ոչ մի բան գնել: Ամեն անցակետն անցնելուց, այն կողմում Կալինինո քաղաքն է՝ 30 կմ այստեղից հեռու, տաքսին 1000 դրամ վերցնում, տանում է, 2000 դրամ վերցնում՝ բերում: Չգիտենք արդեն, մոլորված վիճակ է: Ռուսաստանից էինք դժգոհում, բայց Ռուսաստանից ավելի հեշտ էինք անցնում այս կողմ, քան որ պետք է մտնենք մեր շեմը: Ոչ մի ձևով չեն աշխատում»,- ավելացրեց նա:

Պատճառաբանություններից մյուսն էլ, ըստ վարորդի այն է, որ աշխատակիցներն են քիչ, դրա համար չեն աշխատում, չեն հասցնում. «Բայց քանակն էլ քիչ չէ, իրենք ամբողջ գիշեր խմելով են ընկնում, ցերեկն էլ չեն աշխատում»,- նշեց նա:

Հարցին՝ այս ընթացքում, որ կանգնած են քանի՞ մեքենա է անցակետն անցել և քանիսն է մնացել, նա պատասխանեց. «Չորս մեքենա է անցել Հայաստանի տարածք, մնացածը՝ մոտ 200 մեքենա, այս պահին կանգնած են»: Նա հավելեց, որ Հայաստան են գալիս և հիմա վրացական կողմում են կանգնած:

«Ուր ասես զանգել ենք, ոչ մի ձև չեն արձագանքում, թեժ գիծ էլ ենք զանգել: Ընդամենն ասում են, որ նորմալ աշխատում են: Չեն ուղարկում մեկին, որ գան տեսնեն այսքան մեքենա ինչի է այսքան ժամանակ կանգնած, չեն գալիս մի վարորդից հարցնեն՝ ինչ է եղել: Իրենք իրենց տաք տեղը նստած են, իսկ մենք այս ցրտին այստեղ կանգնած: Ընդամենը այդ 4 մեքենան, որ մտել է ներս այդ 4 մեքենայի տարածքն ենք առաջ եկել»,- շեշտեց նա:

Աբգար Ասատրյանը նշեց, որ իրենց ուզածը մեծ բան չէ, ընդամենն ուզում են աշխատեն, որ իրենք էլ գնան տուն: «Մեր աշխատանքը սա է, սրանով ենք մեր տունը պահում, այսօր մեզ նման շատ վարորդներն էլ ուզում են գնալ և տուն հանսել, վատ բան չենք բերում Հայաստան, մենք հայրենիք բերում ենք սնունդ, մետաղ, տարբեր տեսակի իրեր, իսկ մաքսայինները չեն ուզում ոչ մի ձևով աշխատեն, որ իրենց երկիրը բարելավվի, իրենք հակառակը՝ այնպես են անում, որ վնաս լինի: Նախկինում փող էին վերցնում ու աշխատում էին, հիմա չեն վերցնում չեն էլ աշխատում»,- ասաց նա և հավելեց, որ ձմռանը ավելի դժվար է սպասելը:

Լրահոս
«Ամուլսարի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը մնում է նույնը». Արմեն Խաչատրյան Անկարայում պղծվել է Սուրբ Փրկիչ և Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանատունը, մարդկային ոսկորները ցրիվ են տրվել ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել հայկական ավիաընկերություններից Կառավարության նիստում օճառն անպակաս էր Ռ. Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են կադրերի ռեզերվ Ինչպես են Հայաստանում կոծկում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը Ոստիկանությունը շարունակում է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման Կառավարության 23-րդ ծրագիրն ուղղված է զբոսաշրջության ոլորտին Կառավարությունը չընդունեց Եկմալյան փողոցի բնակիչներին. ակցիան ավարտվեց (տեսանյութ) Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում «Խորհուրդ չեմ տալիս ինձ ներքաշել քաղաքական դաշտ». Վլադիմիր Գասպարյան Հայաստանի ձախողված և Վրաստանի հաջողված պայքարը. նույն համաճարակի երկու տարբեր պատմություն ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել` արտակարգ դրության երկարաձգման հարցով. ուղիղ «Մուտիլովշիկից» այլ բա՞ն էիք սպասում «Առավոտ». Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն «Ժողովուրդ». Հայկ Մհրյանը նոր պաշտո՞ն կստանա «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը որոշել է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ «Ժողովուրդ». Երևանում բնակարանների գները նվազել են. ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 12 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի Սա անմարդկային ցինիկ հայտարարություն է, որի հեղինակը բարոյական իրավունք չունի երկիր ղեկավարելու․ Ա. Աշոտյան Վարչապետի մամուլի խոսնակը հերքել է շաբաթ օրը Փաշինյանի ընտանիքի՝ հարսանիքի մասնակցելու մասին լուրը Սա է օկուպանտի բարոյական նկարագիրը, և օր առաջ Հայրենիքը սրանցից ազատագրել է պետք, երկիրն այս աղբից մաքրել է պետք. Հակոբյան Մոտ օրերս համախոհներով կներկայացնենք Ազգային արժեքների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունը․ Զոհրաբյան Բեյրութում վերսկսվել է բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը՝ առերեսվելու իր անցյալի հետ. Նաղդալյան Ռուսաստանի պատվաստանյութը մինչև 2 տարի կապահովի պաշտպանությունը կորոնավիրուսից Ռուսաստանում սկսում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները. Պուտինն ասել է, թե ինչպես դա պետք է արվի Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քավորի դստեր հարսանիքին Այս պահին առկա են բոլոր հիմնավոր կասկածները հարցականի տակ դնելու ծրագրի իրատեսականությունը. Արմեն Աշոտյան Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ Ինձ բերման են ենթարկել ոստիկանին վիրավորելու համար, սակայն ես երբեք որևէ ոստիկանի չեմ վիրավորել. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ադրբեջանում անցկացված զորավարժություններն էական նորություններ չեն պարունակել. Տիգրան Աբրահամյան Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին. ՈՒՂԻՂ ԱՄՆ-ում սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ Դատական պրոցեսի ձգձգման հիմնական մեղավորները հենց Դատախազությունն ու ՀՔԾ-ն են․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ապօրինի ձերբակալեցին Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վաղը կառավարության արտահերթ նիստ կա. Արտակարգ դրությունը երկարաձգվում է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan