Աշխարհի Գավաթ. Արթուր Դավթյանն ավարտեց ելույթը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներից Արթուր Դավթյանն ավարտել է ելույթը Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում:
Մրցումային երկրորդ օրը Դավթյանը հանդես է եկել հենացատկի ու պտտաձողի վարժությունների որակավորման փուլում: Հենացատկում նա 13.100 միավորով գրավել է 20-րդ տեղը, իսկ պտտաձողի վարժությունում գրանցել է 13-րդ արդյունքը (13.733 միավոր):
Ավելի վաղ Արթուր Դավթյանին չէր հաջողվել եզրափակիչի ուղեգիր նվաճել նաև նժույգի թափերում (25-րդ տեղ) ու ազատ վարժությունում (29-րդ տեղ):
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչներ Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը դուրս են եկել եզրափակիչ: Նոյեմբերի 23-ին Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը հանդես կգան օղակների վարժության եզրափակիչում, իսկ Հարություն Մերդինյանը՝ նժույգի թափերի:
Մրցաշարը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Հայ մարմնամարզիկներից օլիմպիական ուղեգիր ունի միայն Արթուր Դավթյանը, որը Տոկիո-2020-ում հանդես կգա հենացատկում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում