Մելքումյանն առաջատարներից հետ է մեկ միավորով
29/11/2019 11:35
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է ելույթները Զագրեբի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 9-րդ տուրում հայ գրոսմայստերը ոչ-ոքի ավարտեց պարտիան և այժմ 5 միավորով 5-րդ տեղում է: Նա մեկ միավորով է հետ առաջատարներից:
Մրցաշարին մասնակցում են 12 շախմատիստներ Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Խորվաթիայից: Մրցաշարում կխաղացվի 11 տուր: Այն կեզրափակվի նոյեմբերի 30-ին: