Նիդերլանդների Սենատը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
18/12/2019 11:24
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Նիդերլանդների Սենատը առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Այս մասին հաղորդագրությունը տարածվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջում:
Դեկտեմբերի 12-ին Հայաստան- Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել էր Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում