Անհայտ անձը կրակ է բացել Մոսկվայի կենտրոնում
19/12/2019 21:24
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Անհայտ անձը կրակ է բացել Մոսկվայի կենտրոնում, փոխհրաձգության ժամանակ հաջողվել է չեզոքացնել նրան: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ներկայացուցչին, նրա ինքնությունը պարզվում է:
Նա կրակ է բացել Բոլշայա Լուբյանկա փողոցի տներից մեկի մոտ: Հաղորդվում է, որ հրաձգության հետևանքով Անվտանգության դաշնային ծառայության երկու աշխատակից ծանր վիրավորում է ստացել:
Երթևեկությունը Բոլշայա Լուբյանկա փողոցում փակվել է: Բացի այդ, Մոսկվայի մետրոպոլիտենը նախազգուշացրել է «Լուբյանկա» կայարանի մուտքի և ելքի հնարավոր սահմանափակումների մասին:
ՌԴ Քննչական կոմիտեն կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցել իրավապահ մարմնի աշխատակիցների կյանքի հանդեպ ոտնձգության մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում