AM | RU
USD
EUR
RUB

Խորովելուց մսի վրա փրփուր է առաջանում․ Հայաստանում հիմնականում հորմոններով պահված խոզի միս է իրացվում

 

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Մի քանի տարի է, որ հանրապետություն մուտք է գործել հավելումներով և հորմոններով հագեցած կերերը: Շուկայում կա և՛ թռչնի, և՛ խոզի, և՛ խոշոր եղջերավորների, և՛ ձկան համար նախատեսված հորմոններով հագեցած կերեր: Ինչու են օգտագործվում այդ կերերը և ինչպիսին է վերաբերմունքը նման կերերով սնված կենդանու մսի նկատմամբ:

Analitik.am-ի հետ զրույցում Արարատի մարզի բնակիչը՝ Անահիտը հայտնեց, որ շուրջ 10 տարի է վաճառքի համար խոզ է պահում։ Նախ պահել է գարիով, աղացած կուկուռուզով, սակայն 5 տարի է կենդանիներին հատուկ կեր է տալիս:

«Եթե նախկինում խոզը պահում էի 9 ամիս՝ տալիս էր 40-50 կգ միս, հիմա պահում եմ առավելագույնը 5 ամիս՝ էլի տալիս է 40-50 կգ միս: Էժանի-թանկի խնդիրը չէ, ուղղակի հիմա հատուկ կերով եմ պահում։ Էնպես չի, որ այդ կերն էժան է, ուղղակի նախկինում մաքուր կերով էի պահում, ստանում էի մաքուր միս, հիմա՝ հատուկ կերով եմ պահում, ստանում եմ եկամուտ»,- ասաց Անահիտը և հավելեց, որ խոզի մսի վաճառքով զբաղվողները ժամանակ չունեն ընկնեն տնետուն և տեսնեն, թե ով է մաքուր կեր տալիս, ով՝ հորմոն․ Գնորդների կողմից դրա պահանջարկն էլ չկա:

Ըստ նրա, երբեմն անհատ մարդիկ են հարցնում՝ մաքուր կերով եք պահել, թե՝ ոչ, իսկ մսի վերավաճառողներին չի հետաքրքրում մսի բնականն ու անբնականը:

«Ես իմ շրջապատում չգիտեմ խոզ պահողների, ովքեր այլ կեր են տալիս։ Հիմա մեր մոտերը հիմնականում այդ սպեց կերերն են: Մենք գրամով ու ժամով ենք տալիս կերը, հատուկ թուղթ կա, որտեղ գրված է, թե խոզին որ տարիքում քանի կգ կեր պետք է տալ»,-ասաց Անահիտը:

Նա նաև շեշտեց, որ կարողանում է տարբերել, որն է մաքուր կերով պահած խոզի միսը, որը՝ հատուկ կերով, սակայն իր շրջապատում նման բաներին ոչ ոք ուշադրություն չի դարձնում․ «Խոզի միսը համային հատկանիշներով իհարկե տարբերվում է, հասկացողը տարբերում է, իսկ ով մսից չի հասկանում՝ չի տարբերի»,-ասաց նա:

Անահիտի խոսքով, այժմ վերավաճառողները մեկ կգ խոզի միսը վերցնում են 1900 դրամով։ Նա դժգոհեց գնից, քանի որ գտնում է, որ մսի գնի նվազումը կապված է խոզի հիվանդությունների հետ․ մարդիկ զգուշանում են խոզի միս գնելուց:

Analitik.am-ի հետ զրույցում Գորիսից Տիգրան անունով ֆերմերն արդեն 3 տարի է խոզ է պահում: Նա իր կենդանիներին պահում է գարիով և պանրի շիճուկով։ Տիգրանի կարծիքով՝ այսկերպ պահվող խոզի մսի ինքնարժեքը բարձր է, քան հատուկ կերերով պահելու դեպքում․ «Գորիսի տարածաշրջանում մեկ կգ խոզի միսը վերցնում են 2300 դրամով։ Ես պահում եմ մաքուր կերով, ինքնարժեքը բարձր է»,-ասաց նա:

Տիգրանը նշեց, որ խոզի մսի որակի խիստ տարբերություն կա: Էական է խոզը պահում ես մաքուր կերով, թե՝ հատուկ: Ովքեր կոմբիկորմ են տալիս, որի մեջ հորմոններ կան, նպաստում է քաշի ավելացմանը, ինչը վտանգավոր է մարդու առողջության համար:

«Ասեմ Գորիսի տարածքում ինչպես են խոզի միս գնում. Վերավաճառողն ինքը խոզը մորթում է, մսից խորովվում է, հետո է գնում: Այսպիսով նա պարզում է կենդանուն պահել են մաքուր կերով, թե՝ հորմոններով»,-ասաց նա և հավելեց, որ հորմոններով պահելու դեպքում խորովելուց մսի վրա փրփուր է առաջանում, նաև համային տարբերություններ կան․ «Եթե երկու միսն էլ միասին փորձեք, համային տարբերությունները կզգաք: Խոզի մսի վաճառքով զբաղվողները հասկանում են, թե որ կենդանին է հորմոններով պահվել, որը՝ մաքուր կերով»։

Տիգրանը հայտնեց նաև, որ հորմոններով կերի դեպքում խոզն արագ է աճում, հոսանքի ծախսը քիչ է, սակայն վնասակարության տեսանկյունից նպատակահարմար է բնական կերով պահված խոզի միսը:

Ֆերմերը շեշտեց, որ Գորիսի տարածաշրջանում պահանջարկ կա մաքուր կերով պահված խոզի մսի նկատմամբ, սակայն մեծ քաղաքներում, որտեղ գյուղատնտեսության հետ կապ չունեն՝ խնդիրը չկա:

«Վերջին տարիներին Գորիսում չկային հատուկ կերեր, հիմա՝ կան: Ես գարիով եմ պահում իմ խոզերին, սակայն հատուկ կերերով պահված խոզի միսն էժան է, և ես ստիպված ցածր գնով եմ վաճառում։ Արդեն աշխատում եմ մինուսով. իրացնելու խնդիր ունենք»,-ասաց նա:

Գոհար Ստեփանյան

Լրահոս
Լեհաստանը կֆինանսավորի անկախ բելառուսական լրատվամիջոցները Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 դեպք ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Բելառուսի դեմ ՝ մարդու իրավունքների խախտումների համար «Ժողովուրդ».Կառավարությունը կսահմանի ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգ «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն անսպասելի փոխել է իր եւ կնոջ թիկնազորը «Ժողովուրդ»․ 900 դոլար գումար ստանալու համար խառնվել է «օրենքով գողն» ու քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցը. մանրամասներ` «օրենքով գողերի» ձերբակալություններից «Հրապարակ». Եկավ՝ ընկերոջը կարգեց քաղաքապետ ու հեռացավ «Ժողովուրդ»․ Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանը սկսելու է գործել 2021 թ. երկրորդ կիսամյակից «Հրապարակ». Մանե Թանդիլյանն Ավստրալիայում է բուժում ստանում «Բելառուսը և Ադրբեջանը պետք է անհապաղ հեռացվեն Արևելյան գործընկերության ծրագրից»․ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք Կապիտան Ռուբեն Սանամյանը կարժանանա Ազգային հերոսի կոչման․Նիկոլ Փաշինյան Դիմակի կրում անձնական օգտագործման մեքենաներում այսուհետ պարտադիր չէ Ազգերի համագործակցության գլխավոր քարտուղարը հրավիրվել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն Ադրբեջանին ԱլԳ-ից դուրս մղելու կոչ է արել ԱԱԾ-ն յուրայիներով համալրելը նաև իշխանությունների վախի հետևանքն է. իրավաբան Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումներն. Ուղիղ Ավտոներկրողների ակցիան` Կառավարության դիմաց. Ուղիղ Ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը Լիբանանի հարցում. Տիգրան Աբրահամյան Միջազգային հարթարկներում պոպուլիզմը վերածվում է ինֆանտիլիզմի. Արմեն Աշոտյան Հայ Դատը առաջնային ուշադրություն պիտի դարձնի նրան, որ ԱՄՆ-ն դադարեցնի Հայաստանում պարտվողականության քարոզը. Արթուր Դանիելյան ԱԺ-ում Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276 դեպք Ի՞նչ են խոսել Պուտինն ու Ալիևը․ Հայաստանին մատակարարված ռազմամթերքի թեման միակը չի եղել «Ժողովուրդ». ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի միջև կադրային տե­ղափոխությունները շարունակվում են Ռուսաստանում հարցման մասնակից բժիշկների մեծ մասն անվստահություն է հայտնել կորոնավիրուսի դեմ առաջին գրանցված պատվաստանյութի առնչությամբ ԱԺ աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր՝ 304.000 դոլար Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը. նա առողջական խնդիրներ ունի «Ժողովուրդ»․ Ծախսերն ավելացել են․ ի՞նչ աշխատանքներ են կատարվել պետական բյուջեով «Ամուլսարի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը մնում է նույնը». Արմեն Խաչատրյան Անկարայում պղծվել է Սուրբ Փրկիչ և Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանատունը, մարդկային ոսկորները ցրիվ են տրվել ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել հայկական ավիաընկերություններից Կառավարության նիստում օճառն անպակաս էր Ռ. Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են կադրերի ռեզերվ Ինչպես են Հայաստանում կոծկում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը Ոստիկանությունը շարունակում է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan