Հայտնի են ՀՖՖ գործադիր կոմիտեի նոր անդամների անունները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ընթանում է ՀՖՖ անդամների արտահերթ ժողովը: Պատվիրակները քիչ առաջ ընտրեցին ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամներին:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամության համար առաջադրված թեկնածուներից ընտրվեցին հետևյալ 16-ը.
1 – Կիմ Առաքելյան («Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ)
2 – Տիգրան Հակոբյան («Էրեբունի – Դիլիջան մարզական ակումբ» ՀԿ նախագահ)
3 – Հայկ Ղազազյան («Փյունիկ» ֆուտբոլային ակումբի տնօրեն)
4 – Հրաչիկ Աղաբեկյան («Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն)
5 – Կարեն Շաբոյան («Հայկական առաջին ճակատ» (FAF) ֆան շարժման համահիմնադիր)
6 – Արմեն Շահգելդյան («Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ)
7 – Արթուր Սահակյան («Նոա» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն, հանդես է եկել Մ16, Մ17, Մ19 տարեկանների հավաքականներում)
8 – Բագրատ Նավոյան («Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի նախագահ)
9 – Գագիկ Աղբալյան (լրագրող, ԲԿՄԱ ֆուտբոլային թիմի ստեղծման աշխատանքների համակարգող՝ թիմի պետի լիազորություններով)
10 – Արմեն Նիկողոսյան (ՀՖՖ փոխնախագահ, մարզական լրագրող)
11 – Հիրաչ Յագան («Երևանի Արարատ» ակումբի նախագահ, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ)
12 – Պողոս Գալստյան («Արարատ Արմենիա» գլխավոր տնօրեն, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ)
13 – Արեն Մկրտչյան (ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր)
14 – Ալբերտ Սարգսյան (Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ)
15 – Աննա Թադևոսյան (ՀՖՖ կանանց ֆուտբոլի բաժնի պետ)
16 – Հասմիկ Ղարիբյան (ՀՖՖ մրցավար, ՖԻՖԱ-ի մրցավարի օգնական)
ՀՖՖ գործադիր կոմիտեի ձևավորումից ՀՖՖ նորընտիր նախագահը գործադիր կոմիտեի կազմից առաջարկելու է փոխնախագահի թեկնածու:
Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ էր ընտրվել Արմեն Մելիքբեկյանը, նա ստացել էր 13 ձայն, իսկ ՀՖՖ նախագահի մյուս թեկնածու Թովմաս Գրիգորյանի օգտին քվեարկել էր 7 պատվիրակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում