Արմեն Նիկողոսյանը վերընտրվեց ՀՖՖ փոխնախագահի պաշտոնում
Նմանատիպ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ժողովի պատվիրակները ՀՖՖ փոխնախագահ ընտրեցին Արմեն Նիկողոսյանին։
ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակներն ավելի վաղ ընտրել էին ՀՖՖ նախագահ և գործադիր կոմիտեի անդամներին: Ըստ ՀՖՖ կանոնադրության՝ ՀՖՖ նորընտիր նախագահը նորընտիր գործկոմի անդամներից մեկին առաջարկում է փոխնախագահի թեկնածու:
«Մենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում այս պահին ունենք ձևավորված թիմ, ունենք գործընթացներ, որի կիզակետում ենք: Ես նախապես էլ ասել էի, որ շարունակելու ենք բարեփոխումները և մինչև այս պահն ունեինք գործող փոխնախագահ՝ Արմեն Նիկողոսյանը: Այս իրավիճակում կրկին առաջարկում եմ քվերակել նրա համար»,- ասաց ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
Պատվիրակները գրեթե միաձայն քվեարկեցին ՀՖՖ փոխնախագահի թեկնածու Արմեն Նիկողոսյանի օգտին:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ էր ընտրվել Արմեն Մելիքբեկյանը, նա ստացել էր 13 ձայն, իսկ ՀՖՖ նախագահի մյուս թեկնածու Թովմաս Գրիգորյանի օգտին քվեարկել էր 7 պատվիրակ: Իսկ ՀՖՖ գործկոմի նոր անդամներին կարող եք տեսնել այստեղ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում