Պոգբան հերթական վնասվածքն է ստացել. նա բաց կթողնի մի քանի շաբաթ
02/01/2020 13:26
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 01 ՀՈՒՆՎԱՐԻ, ArmSport.am: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը նոր մանրամասներ է հայտնել Պոգբայի առողջականի վերաբերյալ․
«Նա վնասվածք ունի։ Պատճառը սրունքաթաթն է, որի պատճառով Պոգբան բաց կթողնի մի քանի շաբաթ»,- ասել է նորվեգացի մասնագետը։
Հիշեցնենք, որ Պոգբան վնասվածքի պատճառով բաց է թողել հոկտեմբեր, նոյեմբեր ամիսները, իսկ դեկտեմբերին մասնակցել է 2 հանդիպման։
Պոգբան հայտավորված չէր նաև «Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղին, որտեղ 2-0 հաշվով հաղթեց Արտետայի թիմը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում