Իրանցի զորահրամատարի սպանությունը հանգեցնելու է Իրաք-ԱՄՆ հարաբերությունների ծայրաստիճան սրման

Իրանցի զորահրամատարի սպանությունը  հանգեցնելու է Իրաք-ԱՄՆ հարաբերությունների ծայրաստիճան սրման

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Կարծում եմ՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի՝ Իրաքում զոհվելուց հետո, Իրանի առաջին քայլերից մեկը լինելու է իրաքյան իշխանությունների հետ ավելի սերտ համագործակցությամբ Իրաքից ԱՄՆ-ի զորքերի լիակատար դուրսբերմանը հասնելուն միտված քաղաքականությունը։

Ակնհայտ է, որ հենց իրաքցիները, մեղմ ասած, խանդավառված չեն իրենց երկրում ամերիկյան ներկայությամբ՝ բացառությամբ Քրդստանի տարածաշրջանի, որտեղ ԱՄՆ-ի դիրքերը շատ ավելի կայուն են և ամուր, ուստի այս հարցում Իրաքի իշխանությունները ստացել են լրացուցիչ կռվան՝ պահանջելու ԱՄՆ-ի զորամիավորումների ելքը այս երկրից։

Ոքան էլ պարադոքսալ թվա, իրանցի զորահրամատարի սպանությունը լարելու է ոչ միան Իրան-ԱՄն առանց այն էլ շիկացած հարաբերությունների մթնոլորտը, այլ նաև հանգեցնելու է Իրաք-ԱՄՆ հարաբերությունների ծայրաստիճան սրման։

#ՄերձավորԱրևելքը

 

Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում