Իրանական օդանավակայանից հայտնել են ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Թեհրանում ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի կործանման պատճառը շարժիչի այրվելն է եղել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով օդանավակայանի պաշտոնական ներկայացուցչի` IRNA գործակալությանը տված տեղեկությանը:
Հիշեցնենք, որ ուկրաինական ուղևորատար օդանավը կործանվել է Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ:
Վերջին տվյալների համաձայն` օդանավում եղել է 168 ուղևոր և անձնակազմի 9 անդամ: Օդանավակայանի ղեկավարը հայտնել է, որ ինքնաթիռը կործանվել է անմիջապես թռիչքից հետո:
Flight Radar պորտալը հայտնում է, որ ուկրաինական PS752 չվերթը Թեհրանից մեկնել է գիշերը ժամը 2:42-ին և դադարել տվյալներ փոխանցել երկու րոպե անց: Պորտալի տեղեկություններով՝ ուկրաինական Boeing 737-800-ը կործանվել է թռիչքից անմիջապես հետո:
«PS752-ը Թեհրանից մեկնել է 2:42-ին: Վերջին տվյալները ստացվել են 2:44-ին»,- ասված է Flightradar-ի հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում