Աբխազիայի ընդդիմությունն արգելափակել է նախագահի նստավայրի շենքը

Աբխազիայի ընդդիմությունն արգելափակել է նախագահի նստավայրի շենքը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Աբխազիայում ոստիկանությունն արգելափակել է շենքը, որում գտնվում են երկրի նախագահի և խորհրդարանի նստավայրերը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ընդդիմության ավելի քան 200 ներկայացուցիչ գտնվում են շենքի ներսում և ոչ ոքի ներս չեն թողնում: Ցուցարարները շարունակում են պահանջել գործող նախագահ Ռաուլ Հաջիմբայի հրաժարականը:

Ավելի վաղ կայացել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որի արդյունքում երկրի ղեկավարն ուժային կառույցները բերել է ուժեղացված ռեժիմի: Նա հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում արտակարգ դրություն կհայտարարի:

Ընդդիմադիր պատգամավորներից մեկը հայտնել է, որ ցուցարարները բանակցություններ են պահանջում նախագահի հետ:

«Քանի դեռ նա հրաժարական չի տվել, մենք ոչ մի տեղ չենք գնա»,– ասել է ընդդիմադիր գործիչը:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցի պատճառ է դարձել 2019-ի նոյեմբերին Սուխումի ռեստորաններից մեկում տեղի ունեցած փոխհրաձգությունը, ինչպես նաև երկրում տիրող բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակն ու կոռուպցիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում