Իրանում ասել են, թե որքան կտևի օդանավի կործանման քննությունը

Իրանում ասել են, թե որքան կտևի օդանավի կործանման քննությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեզադեն հայտարարել է, որ Թեհրանի օդանավակայանի մոտ ուկրաինական օդանավի կործանման քննությունը կարող է տևել մինչև երկու տարի, իսկ սև արկղերի ուսումնասիրությունը՝ 1-2 ամիս: Այս մասին հայտնում է Tasnim-ը:

Ավելի վաղ նույն պաշտոնյան, մեկնաբանելով այն վարկածը, թե օդանավը հրթիռով են խոցել, ասել էր, որ նման բան հնարավոր չի գիտական տեսանկյունից:

Հիշեցնենք, որ ավիավթարը տեղի ունեցավ հունվարի 8-ին՝ խլելով 177 մարդու կյանք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում