Էկվադորում հրաբուխ է ժայթքել

Էկվադորում հրաբուխ է ժայթքել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Էկվադորում ժայթքել է Լա-Կումբրե հրաբուխը: Այս մասին հայտնել է Գալապագոսի ազգային պարկն իր ֆեյսբուքյան էջում։

«Լա-Կումբրե հրաբխի ակտիվությունը սկսվել է ժամը 18:15-ին», – հայտնել է պարկի ղեկավարությունը:

Լա-Կումբրեն գտնվում է Ֆերնանդինա անմարդաբնակ կղզում: Բարձրությունը կազմում է գրեթե 1,5 հազար մետր:

Վերջին անգամ այն ժայթքել է 2018թ.-ի հունիսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում