«Հրապարակ». Հայկ Մարությանը, ձեռ ու ոտ ընկած, վարկային կազմակերպություններից փող է ճարում
21/01/2020 09:41
Նմանատիպ
«Հայկ Մարությանին հանձնարարել են մինչև ամառ արդյունք ցույց տալ՝ տրանսպորտի հարցով, որ քաղաքի երթևեկությունը ողբերգականից գոնե անմխիթարի փոխվի»,- ասաց քաղաքապետարանի աղբյուրը:
Բանն այն է, որ 450 «մահվան գազելներն» առաջիկայում դուրս են գրվելու, և իշխանությունը չի ուզում նոր սոցիալական «բունտ» ծագի` տրանսպորտի, ուղևորների կուտակումների պատճառով, ուստի քաղաքապետը, ձեռ ու ոտ ընկած, վարկային կազմակերպություններից փող է ճարում, որ 100 ավտոբուս առնի, մտցնի գիծ։
Այժմ բանակցություններ են ընթանում ՎԶԲ-ի, ՀԲ-ի հետ։ Եթե չստացվեց, կրկին բարեգործներին կդիմեն` Լֆիկը, անգամ աներհայրիկը՝ Չեխիայից, օգնության կհասնեն»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում