Բ.Իվանիշվիլի.Ես չԷի ցանկանա, որ Սահակաշվիլիին ձերբակալեն, թեեւ ոչինչ չի կարելի բացառել

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին գործող նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ձերբակալումը չի ցանկանում, բայց այն կարծիքին Է, որ «ոչինչ բացառել չի կարելի», հաղորդում Է «Արմենպրես»-ը:

«Ես չԷի ցանկանա, որ Սահակաշվիլիին ձերբակալեն, թեեւ ոչինչ չի կարելի բացառել: Կա դատախազություն, դատարանն ու օրենքը միատեսակ են բոլորի համար: Ես չեմ ցանկանում որեւիցե բանակցություն վարել նրա հետ»,-Երուսաղեմում հայտարարել Է Իվանիշվիլին իսրայելացի լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր Է արդյոք Սահակաշվիլիի ձերբակալումը հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից հետո:

Վարչապետը պարզաբանել Է, որ Սահակաշվիլին չի հարգում Վրաստանի օրենսդրությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում