Թիրախը եղել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23/01/2020 15:18
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Hraparak.am: Հենց նոր Էրեբունի Պլազայում աշխատող անձը մեզ տեղեկացրեց, որ ըստ իրենց հասած լուրերի, ավտոմատով անձը մտել է հյուրանոց և ասել է՝ ցույց տվեք որտեղ է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։
Մեր զրուցակիցը ասաց, որ ինքը վերելակով բարձրանալիս է եղել և լսել է, որ սկսել են կրակոցներ արձակել։ Հիմա իրենց ասվել է, որ դուրս չգան գրասենյակներից, ներսում մնան, մինչև կպարզվի, թե զենքով անձն ով է, որտեղ է, ինչքանով է վտանգ ներկայացնում շենքում գտնվողների համար։ Զինված մեծ ստորաբաժանում է բերվել Էրեբունի Պլազայի մոտ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում