AM | RU
USD
EUR
RUB

«Իմ քայլի» ձեռքին հայտնվել է խաղալիք՝ «իշխանություն» անունով. ափսոս է պետությունը. Մարինե Սուքիասյան

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը չի հասկացել, թե ինչ կատարվեց երեկ։ «Իմ քայլի» ձեռքին հայտնվել է խաղալիք՝ «իշխանություն» անունով։

Ակնհայտ է, որ 37-ի օրինագծից Փաշինյանը վերջին պահին հետ կանգնեց ներքին աննախադեպ ճնշումների և միջազգային կառույցների կոշտ արձագանքից հետո։ Հետ կանգնեց՝ թքած ունենալով 37-ի վրա, որոնց մեծամասնությանը եթե հարցնես, թե ինչի տակ է ստորագրել, չի պատասխանի։

Ոտքի վրա փոխվեց սցենարը և ընտրվեց հանրաքվեի ճանապարհը։ Բայց կարևորը դա չէր։ Երեկ մեծ միտինգի օրն էր։ Երեկ առիթ ստեղծվեց՝ միտինգ անելու. սա՛ էր ամենակարևորը։ Գործը, երկիրը, կուտակված հարցերը՝ ջհանդամ։ Միտինգ։ Ժանրի բոլոր կանոններով։ Միտինգի սկզբնական հատվածը՝ համերգը, ժողովրդին տաքացնելը, մասսայական գոչյունները վերապահված էր «Իմ քայլի» պատգամավորներին։ Ինքը՝ գերագույն գլխավոր միտինգավարը, աշխատասենյակից հետևում էր ու գնահատականներ դնում ելույթ ունեցողներին՝ «Մակունց առաջին աստիճանի», «Մակունց երկրորդ աստիճանի» և այլն։

Այն, ինչ լսեց երեկ միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին, բավարար է արտագաղթելու համար։ Դա նորմալ պետության ԱԺ չէր, դա նորմալ պետության պատգամավորների որակ չէր։ Միջին քաղաքացին միայն պիտի տագնապ զգար՝ իր և ընտանիքի ապագայի համար։

Վերջում հայտվեց Փաշինյանը։ Նրան միտինգ էր պետք։ Վերջին անալիզները (սոցհարցումները) ցույց էին տվել, որ միտինգի կենսական անհրաժեշտություն կա։ Բայց, ցավոք, փողոցում այլևս միտինգ չի ստացվում. չկա նախկին էնտուզիազմը։ Հիմա փողոցի միտինգներն իր դեմ են։ Լուծումը գտնվեց. միտինգ՝ Ազգային Ժողովում։ Դարակից հանվեց ելույթը՝ բռնել, կախել, վիրավորել, մեղադրել, դատավճիռ կայացնել, դավաճան հռչակել...

Միտինգն արված է, դոզան՝ ստացված, ներքին թշնամանքի ու պառակտման թույնը՝ ներարկված հասարակության մեջ։

Հետո կնշանակվի հանրաքվե, կլինի քարոզարշավ, հետևաբար՝ կլինեն նոր միտինգների և այլասերված ճառերի նոր հնարավորություններ։ Այդ ընթացքում երկիրը թուլանալու է, խնդիրները կուտակվեն։ Դա ոչ ոքի չի հետաքրքրում։

Ինչ հանրաքվե է մեզ սպասում։ Փաշինյանը այն վերածելու է թշնամանքի քարոզի, պառակտման, պետականության հետ ոչ մի կապ չունեցող միջոցառման։ Մարդ, որը կարող է իրեն թույլ տալ. «շուտով լսելու եք շնաբարո դուրսպրծուկների վնգստոցը» նախադասությունը, չի կարող որևէ առաջընթաց, որևէ դրական բան ապահովել երկրում։ Նա պիտի քանդի, բռնի, գործ սարքել տա, միտինգ անի... Նա ունի խորհրդարանական մեծամասնություն, որի անդամներին ենթարկում է թրաֆիքինգի, նա ունի ուժայիններ, որոնցով վախեցնում է մյուսներին։

Մյուս կողմից՝ հանրաքվեն լավ առիթ է կոնտրմիտինգ անելու։ Ուղղակի պետք է ժողովրդի հետ խոսել՝ չգոռգոռալ, չճվճվալ, չվիրավորել, այլ՝ հանգիստ խոսել։

Հ. Գ. Ավելի ուշ Փաշինյանն իր ՖԲ-ում գրել է. «Երեկ «Իմ քայլը» խմբակցությունը պառլամենտարիզմի մաստեր-կլաս ցուցադրեց։ Հպարտ եմ ձեզ համար»։

Հասկանալի է, որ սա դուխ տալու, ներքին մանթրաշը չեզոքացնելու, ինչպես նաև՝ հենց իր ներսի վախերը հաղթահարելու համար է գրվել։ Բայց մաստեր-կլաս համարել երեկվա հակաէսթետիկ նիստը, կներեք, արդեն սիմպտոմատիկ է։ Գուցե իր խմբակցությունում կա աշխարհայացքային լիակատար համընկնո՞ւմ։ Ափսոս է պետությունը։


Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Լրահոս
Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է… Ամրամ Մակինյան Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել Կորոնավիրուսի վարակվածության 35 նոր դեպք է հաստատվել. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը խոսում է ՌԴ՝ սահմանների փակման որոշման մասին․ Տեսանյութ Գուցե զանգեք և լսեք ձեր թիմից դուրս փորձառու մասնագետների տեսակետը․ Լիլիթ Գալստյան Երևանի որոշ սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի խախտումներ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 13 պացիենտի մոտ կա թոքաբորբ, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է Աշխարհում կորոնավիրուսի մասին վերջին թարմացումները՝ ուղիղ հեռարձակմամբ Մեկ ժամից Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը կանջատվի Ռուսաստանը սահմանափակում է պետական սահմանով տեղաշարժը. РИА Новости Աբխազիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը. lenta.ru Մեկնարկեց հանրապետական մաղթանքի արարողությունը․ դուրս է բերվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը․ ՈՒՂԻՂ Մտածում եմ, որ Արցախին հենց այդպիսի առաջնորդ է պետք. Հրանտ Մելիք-Շահնազարյան Արցախը երկու քարի արանքում Մասիվի շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում Չափերը մի անցեք. Վիտալի Բալասանյանը զգուշացնում է Իշխանությունը ավանդական դարձած պոպուլիզմի փոխարեն, պետք է գնան պրագմատիկ հաշվարկի ճանապարհով. Արթուր Ղազինյան Արփինե Հովհաննիսյանի հարցերը՝ Նիկոլ Փաշինյանին Կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների ինքնազգացողությունը լավ է, միայն մեկը ջերմություն ունի Հայտնի է, թե որքան ժամանակ է կորոնավիրուսը պահպանվում օրգանիզմում Ոստիկանության աշխատանքն ու քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները՝ Երևանում (տեսանյութ) Պարետի նոր որոշումը՝ ձևաթղթի վերաբերյալ Ընդամենը մի քանի օրից Հայաստանում պոպուլիզմը կմեռնի կորոնավիրուսից. Նարեկ Մալյան Կորոնավիրուսի թեմայով առցանց վեբինարը սկսվեց. ՈՒՂԻՂ Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ևս 228 մարդ․ «ՌԻԱ Նովոստի» Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 3076 նոր դեպք. Ria.ru Շները կկարողանան հայտնաբերել կորոնավիրուսով վարակված մարդկանց Նախօրեին Ռուսաստանում հայուհի է մահացել. Նա հայտնի բժիշկ էր. «Московский комсомолец» Քաղաքացին կարող է 100 հազար դրամով տուգանվել, եթե կողքի շենքի խանութ գնալիս չունենա ձևաթուղթը Բակո Սահակյանն Արցախի ոստիկանությունում խորհրդակցություն է անցկացրել Ռուս գիտնականը գնահատել է էթնիկ պատկանելիության ազդեցությունը կորոնավիրուսի վրա. «ՌԻԱ Նովոստի» Կորոնավիրուսի հետևանքով ի հայտ եկած ռիսկերը պետական կառավարման համակարգերի համար Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 85-ի. «ՌԻԱ Նովոստի» Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 600 000-ը․ Worldometer Իտալիայի նախագահը դիմել է ժողովրդին «Ինձ ընտրողն ինձ հետ միասին կանգնում է մեր զորքի շարքերում». Վիտալի Բալասանյան Ս. Գրիգոր Լուսավորչի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օրն է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan