Նարեկ Սամսոնյանը մեղադրյալի դատաիրավական կարգավիճակ չի կարող ունենալ, դատաիրավական կարգը հաղթահարված չէ. պաշտպան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Նարեկ Սամսոնյանը մեղադրյալի դատաիրավական կարգավիճակ չունի, թեև քննիչը փորձում էր ամեն կերպ այդ կարգավիճակին բնորոշ գործողություններ կատարել: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՔԾ՝ մեղադրյալի կարգավիճակով հրավիրաված, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը:
«Մենք մեր առարկություններով և փաստերով փաստեցինք, որ մեղադրանքի էությունը, բնույթը հիմքերը չպարզաբանելու պայմաններում մեղադրանք առաջադրելու դատավարական կարգը չի հաղթահարվել, հետևաբար նա որպես մեղադրյալ չէր կարող հարցաքննվել: Բնականաբար, մենք նաև ինքնաբացարկ հայտնեցինք քննիչին»,- մանրամասնեց Գեորգի Մելիքյանը:
Նա նշեց, որ միաժամանակ հանդես են եկել հայտարարությամբ, որ քննիչը պարտավոր է ինքնաբացարկի միջնորդությունը քննարկել, պաշտպանության իրավունքի խախտումը վերացնել, որպեսզի հնարավոր լինի հաջորդական փուլերին անցնել:
«Քննիչը արհամարհեց և ոտնատակ տվեց հայոց քրեական դատավարության ամբողջ ընթացակարգը»,- ընդգծեց նա և հավելեց, որ իշխանությունները ՀՔԾ-ի հետ կապված լուրջ անելիքներ ունեն, քանի որ այստեղ օրենք գոյություն չունի:
Մանրամասները՝ տեսանյութում
Հետևեք մեզ նաև Telegram-ում