Վրաստանը մեղադրում է ՌԴ-ին

Վրաստանը մեղադրում է ՌԴ-ին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am2019 թվականի հոկտեմբերի 28-ին լայնածավալ կիբերհարձակում է սկսվել Վրաստանի նախագահի աշխատակազմի, դատարանների, պետական մարմինների, մասնավոր հատվածի կազմակերպությունների և լրատվամիջոցների կայքերի, սերվերների և այլ գործավար համակարգերի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի ԱԳՆ կայքից։

Նշվում է, որ կիբերհարձակման արդյունքում այդ կազմակերպությունների սերվերներն ու գործավար համակարգերը զգալիորեն վնասվել են։

«Վերոհիշյալ կիբերհարձակումն ուղղված էր Վրաստանի ազգային անվտանգությանը և նպատակ ուներ վնասել Վրաստանի քաղաքացիներին և կառավարական կառույցներին՝ խափանելով և կաթվածահար անելով տարբեր կազմակերպությունների գործառույթները՝ դրանով իսկ մտահոգություն առաջացնելով հասարակության լայն շերտերի մոտ»,- ասվում է հաղորդագրությունում։

Վրաց իշխանությունների կողմից իրականացված հետաքննությունը, ելնելով գործընկերների հետ համագործակցության միջոցով հավաքված տեղեկություններից, եզրակացրել են, որ այդ կիբերհարձակումը պլանավորվել և իրականացվել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում