«Իրատես». Անիմաստ, անբովանդակ փառատոններից Հայաստանն աչք չի բացում
Նմանատիպ
«Չգիտեմ՝ փառատոնամոլությունն ով է բերել ու մեր վզին փաթաթել, բայց որ առանձնակի անտաղանդ ենք իսկապես նորմալ փառատոն ունենալու ու այն կազմակերպելու հարցում, անքննարկելի է:
Անկեղծ ասած, մեծ հույսեր ունեի, որ այս իշխանությունում, որտեղ, առաջին հայացքից, խանդավառ երիտասարդների պակաս չկա, պաշտոնյաներ կլինեն, որ կառաջարկեն վերջ դնել տարիներ ի վեր ռաբիսության աստիճանի իջեցված փառատոներին: Բայց նրանք ոչ միայն վերջ չդրեցին, այլև շարունակեցին առավել քան անտրամաբանական փառատոներ կյանքի կոչել: «Մորուքի փառատոնը», օրինակ, որ հաստատել էր դեռ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը, կյանքի կոչվեց նորերի օրոք:
Օրերս էլ տեղեկացանք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ «յարխուշտայի» փառատոն անցկացնելու թեմայով քննարկում է տեղի ունեցել: Փառատոն իրականացնելն իրականում վատ չէ, ուղղակի այն խիստ բովանդակային ու ըստ էության պետք է լինի՝ միտված որևէ բանի հանրահռչակմանը, պահպանությանն ու զարգացմանը: Տարիներ ի վեր, օրինակ, Ախթալայի սուրբ Մարիամ աստվածածին եկեղեցու բակում խորովածի փառատոն էր անցկացվում. մի կողմ թողնելով հարցը, թե որն է խորովածի պահպանության, հանրահռչակման ու զարգացման օրակարգը, ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ ուտել-խմելու այդ արարողությունը հոգևոր միջավայրում էր անցկացվում»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում