Իտալիայում կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքն է գրանցվել. ԶԼՄ-ներ

Իտալիայում կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքն է գրանցվել. ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԻտալիայում այսօր` փետրվարի 22-ին նոր COVID-19 կորոնավիրուսի պատճառով մահվան երկրորդ դեպքն է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 29-ի: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով իտալական ԶԼՄ-ներին:

Մահացածն Իտալիայի հյուսիսային Լոմբարդիա շրջանի բնակչուհի էր:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իտալիայում կորոնավիրուսից առաջին մահացածը 78 տարեկան տղամարդ էր, որը հոսպիտալացվել էր Վենետոյի շրջանում: Նրա հետ միասին հիվանդանոց է տեղափոխվել նաև վերջինիս 67-ամյա կինը` բարձր ջերմությամբ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2345-ի, վարակված է 75,891 մարդ, ապաքինվել է 20,659 մարդ:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում