Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում Նախիջևանում (տեսանյութ, լուսանկարներ)
11/03/2020 10:33
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, Tert.am: Ադրբեջանի բանակի Նախիջևանի կայազորի զորքերի մարտական համաձայնեցման 2020 թ. ծրագրի համաձայն՝ Նախիջևանում սկսվել են հրամանատարական և շտաբային վարժանքներ, գրում է minval.az կայքը:
Երկկողմանի եռաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարի համաձայն՝ ռազմական կազմավորումներն ու ստորաբաժանումները մարտական պատրաստության ահազանգով դուրս են բերվել ուսումնական տարածքներ ՝ զորքերը տարբեր աստիճանի մարտունակության վիճակի բերելու նպատակով:
Զորավարժությունների ընթացքում տեղի են ունենում մի կետից մյուսը կառավարման փոխանցման վարժանքներ:
Շտաբերի տարածքներում ծրագրվում է իրականացնել նաև պաշտպանական և հարձակողական վարժանքներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում