AM | RU
USD
EUR
RUB

Չեխիայում երկշաբաթյա համազգային կարանտին է հայտարարվել

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Tert.amՉեխիայի կառավարությունը որոշել է երկրում համազգային կարանտին հայտարարել: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` վկայակոչելով Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին:

Վարչապետը հայտարարել է, որ կարանտինն ուժի մեջ է մտնում մարտի 16-ի ժամը 00:00-ից (Երևանի ժամանակով 03:00-ից)` կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի և հիվանդների ու առողջների շփումները սահմանափակելու նպատակով:

Կարանտինը կտևի երկու շաբաթ:

«Մենք որոշում ենք ընդունել սահմանափակել քաղաքացիների ազատ տեղաշարժը և հակազդել կորոնավիրուսի տարածմանը»,-ասել է Բաբիշը:

Կարանտինի ռեժիմի համաձայն՝ չեխական քաղաքների փողոցներում թույլ կտրվի գտնվել սահմանափակ քանակությամբ մարդկանց: Քաղաքացիներին կոչ է արվում շփման ժամանակ իրարից երկու մետր տարածություն պահպանել:

Ոստիկանությունը խստորեն վերահսկելու է կարանտինի պայմանների կատարումը, խախտողների համար նախատեսված են տուգանքներ:

Վերջին տվյալների համաձայն՝ Չեխիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 253 դեպք: Երկու մարդ գտնվում է ծանր վիճակում, երկուսն էլ տաքսու վարորդներ են:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը անցել է 153 000-ից, մահվան դեպքերը` 5700-ից:

Լրահոս
Ընդամենը մի քանի օրից Հայաստանում պոպուլիզմը կմեռնի կորոնավիրուսից. Նարեկ Մալյան Կորոնավիրուսի թեմայով առցանց վեբինարը սկսվեց. ՈՒՂԻՂ Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ևս 228 մարդ․ «ՌԻԱ Նովոստի» Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 3076 նոր դեպք. Ria.ru Շները կկարողանան հայտնաբերել կորոնավիրուսով վարակված մարդկանց Նախօրեին Ռուսաստանում հայուհի է մահացել. Նա հայտնի բժիշկ էր. «Московский комсомолец» Քաղաքացին կարող է 100 հազար դրամով տուգանվել, եթե կողքի շենքի խանութ գնալիս չունենա ձևաթուղթը Բակո Սահակյանն Արցախի ոստիկանությունում խորհրդակցություն է անցկացրել Ռուս գիտնականը գնահատել է էթնիկ պատկանելիության ազդեցությունը կորոնավիրուսի վրա. «ՌԻԱ Նովոստի» Կորոնավիրուսի հետևանքով ի հայտ եկած ռիսկերը պետական կառավարման համակարգերի համար Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 85-ի. «ՌԻԱ Նովոստի» Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 600 000-ը․ Worldometer Իտալիայի նախագահը դիմել է ժողովրդին «Ինձ ընտրողն ինձ հետ միասին կանգնում է մեր զորքի շարքերում». Վիտալի Բալասանյան Ս. Գրիգոր Լուսավորչի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օրն է Այսօր Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցման ենք սպասում․ Գագիկ Սուրենյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9478-ի, մահացել է 144 մարդ․ «ՌԻԱ Նովոստի» Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 43 դեպք, վարակվածների թիվը 372 է «Ժողովուրդ». Մասիս Մայիլյանը չկատարեց իր առաջին խոստումը․ նա կրկին փորձում է հերքել անհերքելին «Ժողովուրդ». Մահապարտներով սպառնալով՝ որոշ բանկերից խոշոր գումար են պահանջում «Ժողովուրդ». Ազգային ժողովն ավելացնելու է ծախսերը, աշխատավարձային ֆոնդն ավելանում է ԱՄՆ կառավարությունը 1,1 մլն դոլար է տրամադրել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 28 Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է օրական ռեկորդը՝ հասնելով 969-ի․ CNN Պետդումայի պատգամավորները կորոնավիրուսի թեստ կհանձնեն Մարտի 28-ի ժամը 00։00-ից մինչև ապրիլի 24-ը Ուկրաինան դադարեցնում է չարթերային թռիչքները Փրկարար ծառայության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագիրը կասեցվել է արդեն մինչև մայիսի 31-ը ՌԴ նախագահի աշխատակազմի աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով․ Interfax Փետրվար ամսվա աշխատանքի համար պարգևատրվել են 61 միլիոն դրամով Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել․ Politico Մարտի 31-ին քվեարկելով Վիտալի Բալասանյանի օգտին, ասում եք՝ այո բարեկեցությանը Կորոնավիրուսի հաստատված դեպքերի տվյալները՝ ըստ մարզերի Բլոկադայի մեջ գտնվելով՝ պետք է հասկանանք, որ մեզ պետք է ազգային ավիափոխադրող. Արմեն Մինասյան Դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան Սերժ Սարգսյանի ուղերձը` արցախցիներին Կասկածներ են առաջանում, որ այս ամենի մեջ դիտավորություն կա. պաշտպանը՝ Ռ. Քոչարյանի գործով դատական նիստի ձգձգման մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan