Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 1053 դեպք

Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 1053 դեպք

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Panorama.amԻրանում անցած օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 1053 նոր դեպք, մահացել է առնվազն 129 մարդ: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում տալով Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռեզու Վահաբզադեին։

Ինչպես նշվում է, մարտի 16-ի դրությամբ հանրապետությունում կորոնավիրուսից մահացել է 853 մարդ: Ըստ Վահաբզադեի, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 14991-ի: Նա նաև հաղորդել է 4996 մարդու առողջացման մասին:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը կորոնավիրուսների նոր տեսակ է, որին տրվում է պաշտոնական անուն ՝ COVID-19:

Հետևեք մեզ նաև Telegram-ում