Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երեք նախատիպ են ստեղծել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, Tert.am: ՌԴ դաշնային բժշկակենսաբանական գործակալությունն արդեն մշակել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երեք նախատիպ: Այս մասին հայտնում է ria.ru-ն։
Այսօր Ռուսաստանի դաշնային բժշկակենսաբանական գործակալությունում ստեղծվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երեք նախատիպեր»,– ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Փորձնական հետազոտությունների արդյունքները սպասվում են հունիսին, երկրորդ փուլը նախատեսվում է ավարտել մինչև երրորդ եռամսյակի սկիզբը։
Բացի այդ, պատվաստանյութի մշակմամբ զբաղվում է նաև վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտական կենտրոնը։ Այստեղ նաև փորձարկումներ են սկսվել լաբորատոր կենդանիների, այդ թվում՝ պրիմատների վրա։ Հետազոտության արդյունքներով գիտնականները կորոշեն առավել հեռանկարային և անվտանգ նախատիպերը: Նրանք կարծում են, որ պատվաստանյութը կարող է օգտագործվել մինչև տարեվերջ:
Նշենք, որ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 10 000-ը: Այս են վկայում համապատասխան հաշվարկներ իրականացնող Ջոն Հոփքինսի անվան համալսարանի թարմ տվյալները: Ըստ այդմ՝ զոհերի թիվը հասել է 10 031-ի: Աշխարհում գրանցվել է ախտահարման 245 484 հաստատված դեպք, որից 86 035-ն ապաքինվել է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում