Արցախում իրականացվում են հակավարակային, կանխարգելիչ, ախտահանման միջոցառումներ

Արցախում իրականացվում են հակավարակային, կանխարգելիչ, ախտահանման միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, Times.amԱրցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակներում, ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հրահանգով, սննդամթերքի իրացմամբ զբաղվող պարենային խանութներում, արտադրամասերում և հանրային սննդի կետերում իրականացվում են հակավարակային, կանխարգելիչ, ախտահանման միջոցառումներ: Այս մասին հայտնում են Արցախում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի տեղեկատվական շտաբից։

Այդ նպատակով, ծառայությունը՝ Առողջապահության նախարարության հետ համատեղ, մշակել է վարակի տարածման նվազեցմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների և գործողությունների ուղեցույց, որը տրամադրվել է հանրապետության սննդի շղթայի բոլոր փուլերում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտներին. 501 սուբյեկտ արդեն ծանուցվել է:

Զուգահեռաբար, ծառայության կողմից վերահսկվում է տնտեսավարողների կողմից իրականացվող հակավարակային, կանխարգելիչ, ախտահանման միջոցառումների կատարումը:

Նմանօրինակ միջոցառումներ միաժամանակ իրականացվում են մայրաքաղաք Ստեփանակերտում և հանրապետության շրջաններում:

На изображении может находиться: 1 человек, стоит и в помещении

На изображении может находиться: 1 человек, стоит и в помещении

На изображении может находиться: один или несколько человек

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят, дерево и на улице

На изображении может находиться: один или несколько человек и в помещении

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում