Գործում է պարետատան թեժ գիծը. Տիգրան Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, Facebook: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արդեն գործում է պարետատան թեժ գիծը։ Մեր աշխատակիցները 24֊ժամյա ռեժիմով կպատասխանեն ձեզ հուզող բոլոր հարցերին։
Թեժ գծի համարներն են.
8141 - Հայաստանի տարածքից զանգ կատարելիս
+374 11208141 - արտերկրից զանգ կատարելիս
060 83 83 00 - առողջապահական հարցերի դեպքում»։