AM | RU
USD
EUR
RUB

Արդեն 92 հոգու մեքենաներից դուրս ենք հրավիրել՝ 3-րդ անձ լինելու պատճառով. ՀՀ փոխոստիկանապետ

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Tert.am: 92 հոգու արդեն մեքենաներից դուրս ենք հրավիրել՝ 3-րդ անձ լինելու պատճառով, երկու ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի նկատմամբ էլ միջոց ենք կիրառել, իսկ 16:00-ից հետո ամբողջությամբ կկիրառենք օրենսդրությունը: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը:

«Ոստիկանությունը պարեկային ծառայության ու հաղորդագրությունների միջոցով հորդորում է քաղաքացիներին պահպանել պարետի ցուցումները, և քաղաքացիներից պահանջում է պահպանել այն կարգը, որը սահմանել է պարետը: Պահանջներն ունեն բացառություններ, որոնք սահմանված են պարետի ցուցմամբ: Մեր ուժերն այժմ ամբողջովին ուղղված են այդ պահանջների կատարմանը, և հուսով եմ՝ կկարողանանք ապահովել դրանք»,-ասաց փոխոստիկանապետը:

Նրա խոսքով՝ ոստիկաններն իրենց քանակական ուժերի սահմաններում ամբողջ հանրապետության տարածքում իրականացնում են ծառայություն, և փորձում են, որքան հնարավոր է ամբողջական փակել շղթաները՝ ապահովելու համար պահանջերի կատարումը:

Հարցին՝ ի՞նչ պատասխանատվություն է սահմանվում թերթիկում նշված վերադարձի ժամից ուշ վերադառնալու համար, Մհրյանն ասաց, թե պատասխանատվությունն ամրագրված է օրենսդրությամբ:

Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանն էլ, անդրադառնալով սահմանափակումների քրեական և վարչական պատասխանատվությանը, նկատեց, որ Արդարադատության նախարարության կողմից մշակվել և արդեն մարտի 23-ից ԱԺ-ի կողմից ընդունվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը և Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը:

«Վարչական պատասխանատվության են ենթարկվելու լրատվական գործունեություն իրականացնողները, որոնք չեն պահպանել արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ տեղեկատվության տարածման կանոնները: Որպես պատասխանատվություն նախատեսվել է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով: Վարչական պատասխանատվություն է նախատեսվել նաև ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման, ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնները խախտելու համար: Պատասխանատվության միջոց նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով»,- ասաց նա:

Լրահոս
Քաղաքական հետապնդումը պոզով ու պոչով կենդանի չէ. Բաբայան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քծնանք, անվստահություն, ներքին վախեր. իշխանության կազմաքանդումը շատ մոտ է. Մարինե Սուքիասյան Թրամփի «վերջին նվերը»՝ Պուտինին․․․ ԱՄՆ ռազմածովային և ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Սև ծովում Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 52 դեպք. մանրամասներ Կանադայում հայերի և ադրբեջանցիների միջև միջև միջադեպ է տեղի ունեցել Հերթական խայտառակությունը. Նորքի այգիները վաճառքի է հանվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 3 Մեր պետության ու ազգի դեմ լայնածավալ ու խորքային գրոհ է սկսվել. Դեմոյան Օտար գործակալական ցանցը վաղուց է աշխատել մեր պատմության և գրականության դասավանդման բովանդակության վրա. Լիլիթ Գալստյան Ձերբակալվածին ստիպում են Վանեցյանի դեմ ցուցմունք տալ. կնոջը մինչև կեսգիշեր պահել են ԱԱԾ-ում Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն Կարող ենք հասնել ինչ-որ մի անդառնալի կետի, որի հետևանքով կկորցնենք մեր ազգային հարստությունը՝ Սևանա լիճը. Վահագն Վարագյան (Տեսանյութ) Ինչպե՞ս կանխարգելել կորոնավիրուսի տարածումը հանրային և զբոսաշրջային վայրերում (Տեսանյութ) Փաշինյանին այլ բան չի մնում, քան հրաժարական տալ Ռուսաստանը ռուս-բելառուսական սահմանին ուժեղացրել է հսկողությունը ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ նախարարը՝ պատմության կեղծարա՞ր ԿԳՄՍ նախարարը ևս հավասարաչափ մասնակից է հրեշավոր ծրագրին և պետության դեմ ուղղված ծանրագույն հանցագործությանը. Վահե Սարգսյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 291 դեպք Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ կա 1 զոհ, 2 վիրավոր «Հրապարակ». Վահրամ Ավետիսյանի եւ «Իմ քայլի» հանդիպումն անցել է «Մարտեր՝ առանց կանոնների» ձեւաչափով «Հրապարակ». Հայաստանից գնացքները չեն կարող հասնել Փոթիի կամ Բաթումիի նավահանգիստներ «Ժողովուրդ». «Ի՞նչ են խոստացել». մանրամասներ դատավորների ընդհանուր ժողովից Երբ կարելի է խանութ այցելել. Պարետը նոր որոշում ստորագրեց «Հրապարակ». Արթուր Վանեցյանի դեմ հիմա էլ ապօրինի զենքի գործ են «կարում»՝ զավեշտալի սցենարով «Հրապարակ». Փաշինյանների ընտանիքը նախկին «էնտուզիազմով» այլևս չի գնում Սևանի ամառանոց․ հիմա հնարավոր չէ լճում լողալ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴ: Օգոստոսի 1 Արսեն Թորոսյանի հրամանով կասեցվել է Աչաջրի ծննդատան աշխատանքը Ես 2 անգամ մերժել եմ իմ թեկնածության առաջադրումը ՍԴ դատավորի պաշտոնում. Գոռ Հովհաննիսյան Ովքեր են հարստացել համավարակի ընթացքում․Forbes Արցախի պողոտայում բռնկված խոշոր հրդեհը մարվել է Սևանա լճում բնապահպանական աղետ է. հայտարարություն Խամենեին ԱՄՆ-ի պատժամիջոցները որակել է հանցագործություն Իսլամական Հանրապետության դեմ Փաշինյանն ու Սորոսի հիմնադրամը՝ անբաժանելի ընկերներ Ադրբեջանը հայտնում է մայորի մահվան մասին 41 տարեկանում մահացած ՊԵԿ աշխատակիցը վարակված էր կորոնավիրուսով Արթուր Վանեցյան. Իշխանության հանցավոր բացթողումների հետևանքով ամեն օր մարդիկ են մահանում Պահանջում են դադարեցնել Սորոսի հիմնադրամի գործունեությունը. Ակցիա՝ Վրաստանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan