AM | RU
USD
EUR
RUB

ԵԽԽՎ զեկուցող․ Ապշած եմ Ադրբեջանի կառավարության կողմից կորոնավիրուսի պանդեմիայի խայտառակ շահագործումից

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Panorama.amԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի հարցով համազեկուցողները վրդովված են կորոնավիրուսի պանդեմիայի հիմքով Ադրբեջանի կառավարության կողմից քաղաքական ճնշումների արդարացմամբ։ Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ կայքից։

Զեկուցողներ Սուննա Ավարսդոթիրը (Իսլանդիա, SOC), Սըր Ռոջեր Գաեյլը (Միացյալ Թագավորություն, EC/DA) և Ստեֆան Շեննախը (Ավստրիա, SOC) նախօրեին հայտարարությամբ անդրադարձել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Նովրուզի տոնի ելույթին, որում առաջարկել է երկրի քաղաքական ընդդիմության «մեկուսացումը»՝ որպես պատասխան կորոնավիրուսային համաճարակի:

«Ես ապշած եմ և զարմացած՝ Ադրբեջանի կառավարության կողմից կորոնավիրուսի պանդեմիայի խայտառակ շահագործումից՝ երկրի ճնշված քաղաքական ընդդիմությանը ևս մեկ հարված հասցնելու համար», - ասել է Սըր Ռոջեր Գեյլը, հավելելով, որ «այն պահանջողները հավատում են, որ ցանկացած պետության ղեկավար չարաշահելու է առողջապահական արտակարգ իրավիճակները` իր ուժը խստացնելու համար։

Ստեֆան Շեննախը հայտարարել է, որ Ալիևի կողմից իր երկրի օրինական քաղաքական ընդդիմությանը որպես դավաճան նկարագրելու համար օգտագործվող լեզուն խորապես ոչ ժողովրդավարական է։

Ի պատասխան ընդդիմադիր քաղաքական գործիչ Թոֆիգ Յագուբլուի «խուլիգանության» համար ձերբակալության և կալանքի տակ պահելու՝ Սուննա Ավարսդոթիրն ասել է, որ իր տեղեկությունները վկայում են, որ գործը սարքված է և նա քաղաքական բանտարկյալ է։ Համազեկուցողը նշում է, որ Ադրբեջանի կառավարությունը սկսում է համակարգված քաղաքական բռնաճնշումների ևս մեկ փուլ, ինչը վատ կազդի երկրի ապագա դիրքի վրա Եվրոպայի խորհրդում։

Լրահոս
Հայաստանի Էկոնոմիկայի նախարարին մսի փոխարեն առաջարկում եմ խոտ ուտել․ Գ․ Համբարյան Միջազգային ավիացիոն կազմակերպությունը լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին Պարետի որոշմամբ որոշ սուպերմարկետների գործունեություն է արգելվել Համաճարակի նման մասշտաբների, այսչափ վարակվածների ու մահերի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է․ Աղասի Ենոքյան Պարետի կողմից սահմանվել են արգելքներ Դեսպանությունը մշտական կապի մեջ է Իսրայելում 9 հայ ուսանողների հետ. ՀՀ ԱԳՆ Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի` Հայաստան ներթափանցելու և տարածվելու հիմնական պատասխանատուներից է. Նարեկ Սամսոնյան ՀՀ-ն արտահանձնում է ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող հային. անթասիբ որոշում՝ Քառօրյայի օրը Արարատի մարզում գրանցվել է կորոնավիրուսի 158 դեպք. մարզպետ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Երկրում տիրող այս իրավիճակի պատասխանատուն վարչապետ Փաշինյանն ու իր իշխանությունն են. Իշխան Սաղաթելյան Արտակարգ դրության մեջ գտնվող քաղաքի քաղաքապետը չի կարող նման վարքագիծ ունենալ. Մարինե Սուքիասյան Թուրքիան սկանդալով լքել է ՆԱՏՕ-ի առաջին վիրտուալ գագաթնաժողովը Ջուր չի լինելու. մանրամասներ Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացության իրավիճակը բարեհաջող սցենարով է զարգանում. ՌԴ առողջապահության նախարար Հայաստանում 4-5 անգամ ավելի վարակակիրներ կան, քան 4 միլիոնանոց Վրաստանում, ինչ է սա ցույց տալիս. քաղաքագետ ՀՀ Պարետի նոր որոշումը Ղազախստանում 28 բուժաշխատող կորոնավիրուսով է վարակվել. «ՌԻԱ Նովոստի» Նոր նշանակում Ստեփանակերտում այսօրվանից ժամը 20։00-ից հետո հասարակական տրանսպորտը չի աշխատի Արցախում քննարկվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքներն ու աջակցության մեխանիզմները Գտնենք մեզ էստոնիա-Բանգլադեշ դիապազոնում. Արմեն Մինասյան (լուսանկար) Արցախում զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ադրբեջանական կողմը փորձում է քողարկել սեփական գործողությունները. ՊՆ Քաղաքապետարանը հորդորում է հայհոյել Տիգրան Ավինյանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան Արմեն Սարգսյանը նոր նշանակումներ է արել Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ՀՀ քաղաքացիների երրորդ խումբը մեկնեց Հայաստան Արցախի ՄԻՊ-ը՝ երկրում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել Ճգնաժամի թերագնահատումն ամենավտանգավոր սխալն է Արցախում մահացած զինծառայողն Աբովյան քաղաքից էր Կառավարությունը պետք է բացատրություն տա, թե ինչու օրենքը բերեց և ընդունեց. իրենց նշած գաղափարը անհնար է իրագործել. Պատգամավոր «Վրաստանի պայքարը կորոնավիրուսի դեմ անսպասելիորեն հաջող է ընթանում». Foreign Policy Կլինեն գնային տատանումներ, պետք է հանգիստ վերաբերվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից Ծաղկազարդի տոնին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը «Մեդիա պաշտպան»-ը իշխանության ներկայացուցիչներին կոչ է անում չսահմանափակել խոսքի ազատությունը Ապրիլյանում 400 հա-ից էլ քիչ տարածք ենք կորցրել. Սերժ Սարգսյան Հայաստանը կարող է կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստանալ ռուսական թեստավորվող վակցինան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan