Իրանի Խոյ քաղաքում երկրաշարժ է գրանցվել

Հունիսի 29-ին, ժամը 01.34-ին Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր՝ տեղական ժամանակով 01.16-ին, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում’ Խոյ քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 4.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվականից: 

Հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են’ հյուսիսային լայնության 38.570 և արևելյան երկայնության 44.820:

Հետևեք մեզ նաև Telegram-ում