AM | RU
USD
EUR
RUB

Վրաստանի ողջ տարածքում կարանտինային ռեժիմ է սահմանվում. կարգելվի ավտոբուսների և մետրոյի աշխատանքը. РИА Новости

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Tert.amՎրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտնել է, որ ողջ երկրով մեկ սահմանված կարանտինային ռեժիմը ենթադրում է հասարակական տրանսպորտով տեղաշարժի և փողոց դուրս գալու արգելք 70 տարեկանից բարձր անձանց համար:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, երկրի ողջ տարածքում կարանտինային ռեժիմ հայտարարելու որոշման մասին վրաց վարչապետը հայտարարել է երկուշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ: Բացի այդ, 21:00-ից մինչև 06:00-ն պարետային ժամ է հայտարարվում: Երկրում նաև արտակարգ դրության ռեժիմ է գործում մինչև ապրիլի 21-ը:

«Ամբողջովին արգելք է սահմանվում ցանկացած տեսակի հասարակական տրանսպորտով տեղաշարժման համար, այդ թվում՝ մետրոյով: Թույլատրվում է տեղաշարժվել մարդատար ավտոմեքենայով, այդ թվում՝ տաքսիով, սակայն միայն այն դեպքում, եթե հաշվի առնվեն Առողջապահության նախարարության խորհուրդներն ու մեքենայում 3-ից ավել մարդ չգտնվի: Արգելվում է նաև 3-ից ավել մարդկանց հավաքը որևէ վայրում՝ բացառությամբ մթերային խանութներն ու դեղատները, որտեղ մարդկանց միջև պետք է 2 մետր հեռավորությունը պահպանվի»,- ասել է Գախարիան:

Նա նշել է նաև, որ 70-ից բարձր տարիքի անձանց արգելվում է դուրս գալ տանից, եթե նրանք չեն գնում մոտակա մթերային խանութ, մոտակա դեղատուն կամ մոտակա բուժհաստատություն: Տնից դուրս գալիս՝ բոլոր մարդիկ պետք է անձը հաստատող փաստաթուղթ ունենան:

Մարդկանց տեղաշարժը վերահսկելու և ջերմության ստուգում իրականացնելու համար անցակետեր կսահմանվեն Թբիլիսի, Բաթում, Քութայիս, Ռուսթավի, Փոթի, Զուգդիդ և Գորի քաղաքներում:

Երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 100-ի, որոնցից 18-ն ապաքինվել են:

Լրահոս
ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ դիմումը Այս իշխանությունը մի ոտքով արդեն անցյալում է, նրանք ձախողել են այն ամենը, ինչ հնարավոր է. Սպարտակ Սեյրանյան (տեսանյութ) Ֆրանսիան կորոնավիրուսի 2-րդ ալիքի դեպքում այլևս չի փակի տնտեսությունը Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի և Հայաստանում Բելառուսի դեսպանի հանդիպումը Վերջին 1 տարում մրգերի գներն աճել են Ադրբեջանցիները ձեռք են բերել շուրջ 300 հայաստանցու անձնագրային տվյալներ. Սամվել Մարտիրոսյան Նարեկ Սամսոնյանը ազատ արձակվեց. ՈՒՂԻՂ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը միտված չէ հեռարձակման ոլորտում բարեփոխումներին. հայտարարություն ՀՅԴ Հայաստանի ԳՄ «Հայրենադարձների» հանձնախմբի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ ԱԺ-ն առանց գլխադասային հանձնաժողվում քննարկման ծավալուն փաթեթ է ընդունում Համաճարակի պատճառով աշխարհում ծայրահեղ աղքատության աճ են կանխատեսել Որ հիվանդություններն ունեցողներն այսուհետ կարող են դիմակ չկրել. Պարետի նոր որոշումը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Մեծ հաճույքով կստորագրեմ. Արարատ Միրզոյանը՝ ՍԴ դատավորների վերաբերյալ օրենքի նախագծի մասին Ինչ ունեցվածքի տեր է Արմեն Սարգսյանը Ձեր ամբողջ խմբակցությունը պետք է ինքնամեկուսանար, որը չի արել. Գևորգ Գորգիսյանը` «Իմ քայլի» մասին Ֆրանսիացի բժիշկների այցը ՀՀ ֆրանսիական կառավարության հետ համաձայնեցված չի եղել Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած քաղաքացիների մասին մանրամասներ ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 535 դեպք ԱՄՆ-ը սկսեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու գործընթացը Հաֆթարը խոստացել է Լիբիայից վտարել թուրքական զորքերին ԿԳՄՍ նախարարությունը որդեգրել է ոչինչ չտեսնելու, ունակ կադրերին անտեսելու քաղաքականություն․ «Ազգային օրակարգ» կուսակցություն «Կյանքի խոսք» կոչվող աղանդը դիմելու է ՀՀ Կառավարությանը՝ պահանջելով, որ եկեղեցիներում ծեսեր անեն Հնարավոր է ՄԻԵԴ-ի կողմից պահանջվի ՍԴ դատավորներին սեղմ ժամկետում վերականգնել պաշտոններում․ Գոհար Մելոյան Փաշինյանական ռեժիմի գոյության ամեն օրը սպառնալիք է Հայաստանի ու Արցախի ֆիզիկական անվտանգությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Ժողովուրդ». Տեղափոխություններ Արցախից Հայաստան. նոր նշանակում «Հրապարակ». Էմոցիոնալ ազգ ենք՝ ճարպիկների գցած խայծերը կուլ տվող և կեղծ օրակարգերի շուրջ համախմբվող «Իրավունք». «Տարվա քավոր» Վահե Ղալումյանը գաղտնի շրջում է` նկարելով բոլոր նրանց, ովքեր դիմակ չեն դնում «Իրավունք». Սամվել Ալեքսանյանը յուղոտ պատառներից օգտվելու առիթը բաց չի թողնում «Ժողովուրդ». Դատախազներին կարող են ընտրել նաև արտահերթ մրցույթով «Փաստ». Ե՞րբ Հայաստանում հետաքննություն կանցկացվի` պարզելու համավարակի դեմ պայքարի «արդյունավետությունը» «Ժողովուրդ»․ Թեժ քննարկումներ ու լեզվակռիվ՝ «Իմ քայլ»-ում «Հրապարակ». Դժվար է ասել, թե ինչ կազմ կունենա ապագա ՍԴ-ն. կլինեն նորե՞րը, թե՞ «լավ մոռացված» հները» «Փաստ». Փաշինյանի թիմի պահվածքն «իսպանական ամոթ» է առաջացնում «Հրապարակ». Մարդկանց կալանավորում են հույսով, որ ԲՀԿ առաջնորդի դեմ ցուցմունք կտան «Փաստ». Գործ ունենք ազգայինի և Եկեղեցու դեմ իրականացվող արշավի հերթական «արարի» հետ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 8 Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ ավելի հաճախ չեն վարակվում COVID-19-ով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan