AM | RU
USD
EUR
RUB

«Իրատես»․ Գործադիրի ներկայացուցիչներն իրենց պարգևավճարներից չեն հրաժարվի

 

«Ի  տարբերություն պատգամավորների, որ միաբերան որոշել են՝ նախորդ ամսվա պարգևատրումներից հրաժարվել ու դրանք ուղղել ֆինանսների նախարարությունում կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին, գործադիրի ներկայացուցիչները նման զոհողության չեն գնա: Խոսքն իհարկե ոչ բոլոր նախարարություններին կամ գերատեսչություններին է վերաբերում, բայց արդարադատության կամ ֆինանսների նախարարությունները, օրինակ, հաստատել են՝ աշխատակիցներին չեն նեղացնելու: Թե ինչ պատկեր կլինի մյուս նախարարություններում կամ մարզպետարաններում, պարզ չէ, լրատվամիջոցների հարցումներին այդ օղակները ոչինչ չասող պատասխան են տալիս:

Ըստ երևույթին՝ զորավոր պարգևատրումներից գեթ մեկ ամիս հրաժարվելը դրա քաղցրությունը զգացածների համար բարդ է անչափ: Գործադիրի ներկայացուցիչները երևի թե պարգևատրվելու են այն որոշման համար, ըստ որի՝ անչափահաս երեխա ունեցող, նպաստառուների ցուցակում չգրանցված ու չաշխատող մարդիկ պետությունից 26 հազար դրամ միանվագ օգնություն են ստանալու: Չգիտեմ՝ նրանք ինչ վիճակագրություն ու թվաբանություն են կիրառել, որ օգնության նման թիվ են որոշել, բայց որ դա առնվազն ծաղր է ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացու նկատմամբ, կասկածից վեր է:

26 հազար դրամով ի՞նչ է անելու անչափահաս երեխա ունեցողը՝ բանա՞ն, թե կրկնակի թանկացած հնդկաձավար է գնելու, կոմունալ վճարնե՞րն է մուծելու, թե՞ բանկային պարտավորություններն է կատարելու: Իշխանավորները հարցի պատասխանը իհարկե չեն կարող տալ, որովհետև նրանք դրա հետ երբևէ չեն առնչվել, 26 հազար դրամն էլ, գուցե, մի օրվա ընդմիջման գումար է իրենց համար: Նախորդ ամսվա ընթացքում, ի տարբերություն գիշեր-ցերեկ աշխատող ու կյանքը վտանգող բուժաշխատողների, տիտանական ի՞նչ աշխատանք են կատարել նրանք, որ պարգևավճար են ստանալու:

Ի՞նչ զգացումով են գլուխները բարձին դնելու, երբ ընտանիքի հետ երկար անցկացնելու բերկրանքի մասին երազող բժիշկը չգիտի՝ երբ վերջապես կկարողանա տեսնել նորածին զավակին: «Հուսով եմ՝ բոլոր նախարարներն ու փոխնախարարները մի մարդու նման առաջիկա ու նախորդ երեք ամիսների պարգևավճարից կհրաժարվեն ու այն անձամբ, (կուզեք՝ անգամ ծրարով) կորոնավիրուսի ու շատ այլ վտանգավոր հիվանդությունների դեմ կռիվ տվող բուժաշխատողներին կտան»,- դեռ օրեր առաջ էի այս մասին գրել: Ցավոք, հույսերս զուր էին»,- գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս
«Իրավունք». Սուպերնախարարից սուպերփոխվարչապետ «Հրապարակ»․ Փաշինյանի «սև ցուցակն» ընդարձակվել է «Ժողովուրդ»․ Ներքին փոխհրաձգություն․ «Իմ քայլում» քայլերը չեն համաձայնեցվում «Փաստ»․ Իշխանության նկատմամբ հանրային տրամադրությունները կտրուկ փոխվել են «Հրապարակ»․ Մարուքյանը թիկնապահո՞վ է գալիս խորհրդարան «Ժողովուրդ»․ Ադրբեջանի հետ կապ ունեցող հաքքերական խմբերը հարձակումներ են գործել հայկական կայքերի վրա «Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիայի ուրախությունն ապահովել է Սամվել Ալեքսանյանը «Հրապարակ»․ Հակառակորդի կրակոցից այրվել է հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի մեքենան «Փաստ»․ Իշխանությունը պատրաստվում է, վերջերս հայտարարած վարկերից զատ, ևս մեկ վարկ վերցնել «Փաստ»․ Հանրության արձագանքը Արտուշ պապի հանդեպ մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ «հերոսացումից» «դավաճանի» պիտակ ընդամենը կես քայլ է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 27 Հարգարժան Մաֆիոզ ընտանիք, դուք չունեք որևէ պատասխան իմ մեղադրանքներին և ինձանից իսկապես սարսափում եք․ Միքայել Մինասյան Սահմանափակվում է լրատվականների՝ վարչապետին ուղիղ հարց տալու և պատասխան ստանալու իրավունքը․ «Մեդիա պաշտպան» Իրանից օրական մեկ միլիոն խորանարդ մետր գազ է արտահանվում Հայաստան և Իրաք Այո՛, 6տ. երեխային սեքսի դաս են տալու. Արա Զոհրաբյանը՝ Կոնվենցիայի մասին Իրանում ուժի մեջ է մտել Իսրայելին դիմակայելու մասին օրենքը.«ՌԻԱ Նովոստի» Չենք բացառում որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը. Տիգրան Ավինյան Կորոնավիրուսով պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը որոշակի ժամկետներով չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը Արցախի նախագահը մի շարք նշանակումներ է արել Մենք գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ. Նիկոլ Փաշինյանը խոսեց բավականին ծանր իրավիճակի մասին Ունենք 51 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ․ Արսեն Թորոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Սա պատմական վճիռ է. փաստաբանը՝ Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի մասին Եվրոպայի խորհրդարանը «ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման» և «խաղաղ կարգավորման» սկզբունքները ԼՂ հակամարտության վրա չի տարածում Պետք է հստակեցնել բանակցային գործընթացում երկու հայկական պետությունների դերի և պատասխանատվության չափը. Վիտալի Բալասանյան Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրեց. Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը Գազամատակարարման պլանային ընդհատումներ՝ Վանաձորում, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում ԱԺ նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 289, մահվան նոր դեպքեր են գրանցվել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար «Իրատես». Կորոնավիրուսն ընդամենը 2 ամսում իշխանության ողջ ապաշնորհությունը ջրի երես դուրս բերեց «Հրապարակ»․ Իշխանությունը տարբեր միջոցներ է կիրառում «անհնազանդ» պատգամավորներից ազատվելու համար «Իրատես»․ Նիկոլ Փաշինյանի միակ «զենքը» իր դեմ է գործում արդեն «Հրապարակ»․ Իշխանությունները բոլոր ֆրոնտներով մենիշխանություն հաստատելու թրենդի մեջ են «Իրավունք». Հրավիրված եմ Ռոբերտ Քոչարյանի գործով որպես վկա. Կիմ Բալայան «Փաստ»․ Իշխանությունը թերագնահատեց կորոնավիրուսի վտանգը «Իրատես»․ Չկա աշխատանք, չկա գումար, բայց ապրել է պետք «Հրապարակ»․ Կորոնավիրուսի թեստերը վերջանո՞ւմ են. իշխանությունը խուճապի նշաններ է ցույց տալիս «Հրապարակ»․ Հերթը հասել է ԵԿՄ-ին հանելուն. ընդդիմություն-«Իմ քայլը» հերթական ձեռնամարտը տեղի կունենա «Իրատես»․ ԿԳՄՍՆ-ի, մա­նա­վանդ նա­խա­րարի հետ ան­մի­ջա­կան կապ հաս­տա­տել գրե­թե չի ստաց­վում «Փաստ»․ Տնտեսությունը ծանր իրավիճակում է․ կրկին համընդհանուր սահմանափակումնե՞ր, թե պայքարի խստացում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan