AM | RU
USD
EUR
RUB

Փաստահավաք խումբն ահազանգում է

 

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, Times.am: «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը մինչ այս պահը զերծ է մնացել ձեռք բերված փաստերը հրապարակելուց՝ խստագույնս պահպանելով ի սկզբանե որդեգրած սկզբունքը՝ այն է մինչև արտակարգ դրության ավարտն, անհրաժեշտության դեպքում, իր տիրապետած տեղեկություններն ու փաստերը տրամադրել բացառապես պարետատանը:

Հաշվի առնելով այն, որ առ այսօր այդպես էլ չի կարգավորվել պարետատան հետ արդյունավետ կապ հաստատելու հարցն, ինչպես նաև՝ չնայած հնչեցրած հայտարարություններին, կառուցողական համագործակցության առաջարկներին իշխանությունների կողմից ընդառաջ քայլեր չեն արվել, հակառակը՝ փորձ է արվել հասարակությունից թաքցնել նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված փաստացի վիճակը, գտնում ենք, որ այս փուլում կարևոր է հրապարակայնացնել առանձին փաստեր, որոնք իշխանությունը փորձել է թաքցնել հասարակությունից:

Գտնում ենք, որ իշխանության կողմից նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների հիմքում ընկած են ոչ թե հանրային առողջությունը պահպանելու, ռիսկերը չեզոքացնելու, սոցիալական բեռը թեթևացնելու, տնտեսությունը կայունացնելու, ինչպես նաև հասարակական համերաշխության մթնոլորտ ձևավորելու առաջնահերթություններն, այլ իրական պատկերը, առանձին փաստերը խեղաթյուրելու, թաքցնելու միջոցով սեփական վարկանիշը պահպանելու, պատասխանատվությունը հասարակության վրա թողնելու գործելաոճ, ինչը կործանարար հետևանք է ունենալու թե՛ հանրային առողջության, թե՛ սոցիալ-տնտեսական ոլորտի վրա:

Միևնույն ժամանակ, չենք բացառում, որ նման գործելաոճի պատճառ կարող է լինել իշխանության անփորձությունն, անփութությունը և նման բարդագույն իրավիճակի հաղթահարման համար անհրաժեշտ գիտելիքների ու կարողությունների պակասը:

«COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբը վերոնշյալ և մի շարք այլ եզրահանագումների հանգել է բազմաթիվ ուսումնասիրությունների, փաստերի և իշխանության կողմից ընդունած որոշումների համադրման արդյունքում: Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված իշխանության աշխատանքների մասին մանրամասն կներկայացվի արտակարգ դրության ավարտից և նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակի հանգուցալուծումից հետո՝ զեկույցի տեսքով: Մինչ այդ ընթացիկ կհրապարակենք որոշ փաստեր:

Այս պահին ներկայացնում ենք ընդամենը երկու փաստ առ այն, որ իշխանությունը փորձել է հասարակությունից թաքցնել նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահվան դեպքերի իրական քանակը:

Առաջին փաստը վերաբերում է երկու ամսական երեխայի և նրա մոր մոտ հաստատված նոր կորոնավիրուսի դեպքը թաքցնելուն. մարտի 24-ին «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը տեղեկություն ստացավ այն մասին, որ նոր կորոնավիրուսի ախտանիշներով «Նորք» ինֆեկցիոն կլինակական հիվանդանոց է տեղափոխվել երկու ամսական երեխա՝ մոր հետ: Մարտի 26-ին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարց ուղղվեց կորոնավիրուսով վարակված երկու ամսական երեխայի դեպքի վերաբերյալ , ինչին ի պատասխան Թորոսյանն ասաց, որ նման բան չկա. «Երկու ամսական վարակված երեխա չկա»:

Արսեն Թորոսյանի ասուլիսից հետո MedMedia կայքում հրապարակվեց նյութ այն մասին, որ լրագրողը զրուցել է կորոնավիրուսով վարակված երեխայի ծնողների հետ, ովքեր հաստատել են փաստը՝ նշելով, որ երեխայի մոտ կորոնավիրուսի առկայությունը հաստատվել է դեռևս մարտի 25-ին, և, իրենց կարծիքով, նախարարը չի ցանկանում բարձրաձայնել այդ մասին, որպեսզի խուճապ չառաջանա: Նույն օրը դեպքի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լիլիթ Բաբախանյանը նշեց, որ նման տեղեկատվություն չունեն, իրենց ոչինչ չեն ասել, եթե լինի՝ կհրապարակեն:

Երկու ամսական երեխայի վարակված լինելու մասին մամուլի հրապարակումներից հետո միայն՝ մարտի 27-ին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հաստատեց, որ կա նման դեպք. «Հաստատում եմ, որ նման դեպք կա։ Երեխան ընդհանրապես սիմպտոմներ չունի, մայրիկն է երկու օր ջերմել, այս պահին նա էլ սիմպտոմներ չունի։ Երկուսն էլ գտնվում են հիվանդանոցում»:

Արձանագրում ենք, որ մարտի 24-ից երկու ամսական երեխան և մայրը գտնվել են «Նորք» ինֆեկցիոն կլինակական հիվանդանոցում, կորոնավիրուսի թեստավորման դրական պատասխանը ստացվել է մարտի 25-ին, այդուհանդերձ, մարտի 26-ին Արսեն Թորոսյանը հերքել է այդ տեղեկությունը՝ փորձելով թաքցնել իրական պատկերը, և միայն մարտի 27-ին է հաստատել դեպքը, երբ մամուլում հրապարակվեց այն մասին, որ երեխայի ծնողները զրուցել են լրագրողի հետ:

Հաջորդ դեպքը վերաբերում է մարտի 26-ին «Նորք» ինֆեկցիոն կլինակական հիվանդանոցում միակողմանի թոքաբորբից մահացած, Ալափարս գյուղի բնակչուհի 59-ամյա Մ.Գ.-ին: Այս մահը չգրանցվեց որպես կորոնավիրուսային մահ՝ մահվան պատճառը նշվեց ինֆարկտ: Մարտի 26-ին մեկուսացվեցին Մ.Գ.-ի ամուսինն ու որդին, իսկ մարտի 27-ին էլ թեստավորման պատասխաններով նրանց մոտ հաստատվեց կորոնավիրուս: Այդուհանդերձ, կնոջ մահը չներառվեց կորոնավիրուսային մահերի դեպքերի մեջ:

Արձանագրում ենք, որ իշխանությունը, կորոնավիրուսային մահերի թվում չներառելով Մ.Գ.-ի դեպքը, թաքցնել է մահվան դեպքերի իրական քանակն՝ այս կերպ նվազեցնելով կորոնավիրուսային մահվան դեպքերի իրական թիվը:

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբն ահազանգում է, որ ՀՀ իշխանության՝ կորոնավիրուսի վարակակիրների և կորոնավիրուսային մահերի քանակը թաքցնել փորձելու և թաքցնելու գործելաոճը կարող է հանգեցնել պետության և հասարակության համար վտանգավոր հետևանքների:

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի հետ կարող եք կապ հաստատել զանգահարելով 043 20 52 63 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլ․ հասցեին։

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբ

Լրահոս
Դիմակ կրելը պարտադիր է դառնում նաև այլ վայրերում․ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել Ովքեր և ինչպես են մաքսանենգ ճանապարհով ադամանդ ներկրում ՀՀ և ինչու են հնդիկները համաձայնել մաս կազմել այս սխեմային (տեսանյութ) Համագործակցություն միշտ էլ հնարավոր է, և չի բացառվում, որ առաջիկայում էլ լինի դա. Արծվիկ Մինասյան Ղեկավարը, որը չունի երկրի ու ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Ռ.Քոչարյանի և մյուսների գործով նիստը կհետաձգվի Արմեն Մինասյան. Ադամանդե կրքեր Քաղաքացիներ վարչական պատասխանատվության են կանչվում ոստիկանությունում խաղաղ բողոք արտահայելու համար. «Իրավական ուղի» ՀԿ Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հաջորդ չվերթը տեղի կունենա մայիսի 30-ին ՌԴ վարչապետը բնակիչներին կոչ է արել այս տարի հանգիստը երկրի ներսում կազմակերպել Փաշինյանն արտաքին քաղաքականության վերաբերյալ տվել է կոնկրետ հանձնարարականներ Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի դիվերսիոն փորձի մասին Տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը «Լուսավոր Հայաստանը» ունի առաքելություն՝ պաշտպանելու այլ տեսակետ ունեցողների շահերը. Թանդիլյան Պարետը նոր որոշում է կայացրել Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսով վարակման 15 դեպք կա, որից 9-ը երեխաներ են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվում են նվիրատվություններ ստացվել «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը զգուշացնում է երկրում հանրային առողջապահական աղետի վտանգի մասին. Հայտարարություն Արայիկ Հարությունյանն ընդունել է Ջալալ Հարությունյանին Քաջարանի համայնքապետը արձակուրդ է գնացել ՀՀ-ում Իրանի դեսպան․ Հայաստանը միջացք է Իրանի և Եվրոպայի միջև Կառավարությունը, գցելով մեղքը ժողովդրի վրա, խոստովանում է ինքնիշխանության ճգնաժամի մասին. Աշոտյան Էդվարդ Նալբանդյանը համաձայնել է մասնակցել ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս մեկ քաղաքացու մոտ Հոսանքազրկումներ՝ Երևանում ու Կոտայքում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ուղիղ Սթափվե՛ք. մենք արդեն անցնում ենք կարմիր գծերը. Վլադիմիր Գասպարյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 452 դեպք, գրանցվել են մահվան դեպքեր Համբերության բաժակը լցվել է. ԱԱԾ տնօրենը աշխատանքից ազատվելու դիմո՞ւմ է ներկայացրել Եվրոպական երկրները պատրաստվում են ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Մայիսի 25-ից Սևանում կսահմանվի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Բողոքի ակցիա Կապանում. ՈՒՂԻՂ Ոստիկանությունը զորքեր է տեղափոխում Կապան (տեսանյութ) Ռոհանին և Էրդողանը քննարկել են համավարակի պայմաններում օդային սահմանները բացելու հարցը Ոչ թե պետք է նյութերի նախապատրաստություն իրականացվի, այլ անմիջապես քրեական գործ հարուցվի. Ռուբեն Մելիքյան Նկարագրված տվյալների կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական գործ. ՄԻՊ Կոչ եմ անում այս խայտառակ գործողությունների պատասխանատուներին դադարեցնել ապօրինի ճնշումները սյունեցիների հանդեպ. Քաջարանի համայնքապետ Կապանում տեղի են ունենում ձերբակալություններ, բողոքող քաղաքացիները հավաքվել են Ոստիկանության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan