AM | RU
USD
EUR
RUB

Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը ցույց է տալիս ապաքինման նշաններ

 

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Միացյալ Նահանգներն ու Միացյալ Թագավորությունը տեղեկացրել են մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացած մարդկանց ամենամեծ թվի մասին: ԱՄՆ-ում մահացություններն ավելացել են 1800-ով: Աշխարհի մակարդակով մահացությունների թիվն անցել է 73000-ը:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է մոտ 700 հազարի: ԱՄՆ-ից հետո երկրորդ ամենամեծ թվով դեպքերը գրանցած Իսպանիում, երկրորդ օրը լինելով, նորից սկսել է աճել մահացությունների թիվը, երբ նախորդ չորս օրերի ընթացքում մահացությունների թիվը գրանցել էր անկում: Այստեղ մինչ այժմ մահացել է մոտավորապես 13800 մարդ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Մահացությունների ամենամեծ թիվը դեռևս Իտալիայինն է, որտեղ կորոնավիրուսին զոհ է գնացել մոտավորապես 17200 մարդ: Այստեղ ևս մահացությունների թիվն անցած օրերի ընթացքում հիմնականում տատանվում է, երբեմն գրանցելով արագության անկում, երբեմն` մեծացում: Բայց հուսադրիչն այն է, որ մեծանում է ապաքինվածների թիվը: Միայն Իտալիայում անցած մեկ օրվա ընթացքում հիվանդանոցներից դուրս է գրվել 1555 մարդ` այստեղ ապաքինվածների թիվը հասցնելով 24400-ի:

Ֆրանսիայում, որտեղ արդեն չորրորդ շաբաթն է ընթանում լիակատար արգելափակումը, կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 10400-ի: Սակայն հիվանդանոցներում նվազել է հիվանդության ծանր դեպքերի թիվը: Այստեղ ևս մեծանում է ապաքինվողների թիվը: Ֆրանսիայում մինչ այժմ լիովին ապաքինվել է 19337 մարդ:

Մեծ Բրիտանիայից ստացված հաղորդագրությունների համաձայն, վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի օրգանիզմն ընդունում է բուժումը, և ըստ պաշտոնական հաղորդագրության, Ջոնսոնը ցույց է տալիս ապաքինվելու նշաններ: Հիշեցնենք, որ նա հիվանդանոց էր տեղափոխվել երեք օր առաջ մարմնի բարձր ջերմության պատճառով: Նրա մոտ թոքաբորբ չի հայտնաբերվել:

Այս երկրում մեկ օրվա կտրվածքով զոհերի թիվն ավելացել է 786-ով` ընդհանուր թիվը հասցնելով 6160-ի:

Ճապոնիայում աճում է այն քաղաքների թիվը, որտեղ իշխանությունները հայտարարում են արտակարգ դրություն: Այս երկրում այսօր կա գրանցված մոտ 4000 վարակակիր: Մահացել է ավելի քան 800 մարդ:

Չինական Ուհան քաղաքը, որտեղից սկսվեց այս համաշխարհային համաճարակը, որոշել է հանել արտակարգ դրությունը, քանի որ այստեղ կորոնավիրուսից մահացության դեպքեր այլևս չկան: Այս մասին է հայտնում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Իսկ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ 2020 թվականին նախորդ տարվա համեմատ համաշխարհային առևտրի ծավալները այս համաճարակի պատճառով կկրճատվեն 13-ից 32 տոկոսով:

Լրահոս
Այս տարի ևս Սևանա լիճը կկանաչի. «ծաղկման» առաջնային փուլերն արդեն սկսվել են Ոստիկանները ցանկանում են փակել «Մեյմանդարի» շուկան. գյուղացիներն ընդդիմանում են. ՈՒՂԻՂ Արցախում կորոնավիրուսի ևս 3 դեպք է հաստատվել. ընդհանուր թիվը հասավ 46-ի Պարետը որ ասում է, թե դեռ անհրաժեշտություն չկա խիստ սահմանափակումների, դա ի՞նչ է նշանակում. Ռուբեն Մխիթարյան ՀՀ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու և մահվան ռեկորդային թվեր են արձանագրվել Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվել են կորոնավիրուսից մահացած անձանց անունները «Փաստ»․ Ինչո՞ւ է վարակի տարածումը կանխելը դարձել անհնարին «Ժողովուրդ»․ Ապօրինի բռնագանձման թեմայով ուսումնասիրությունները կարող են սկսել հենց Արթուր Դավթյանից «Հրապարակ»․ Արցախի նախագահի երդմնակալությանը մոտ 600 մարդ է շփվել ՀՀ վարչապետի հետ «Իրատես». Արցախում Արայիկ Հարությունյանի կոնսենսուսային վերջին նշանակումները ՌԴ-ում շատ վատ են ընկալվել «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանը պարետատնից պահանջում է «մեկ պատուհանի սկզբունքը» կիրառել և ղեկավարումը հանձնել իրեն «Փաստ»․ Իշխանությունը ցանկանում է չեղարկել հանրաքվեն և ՍԴ հարցը լուծել ԱԺ-ում «Փաստ»․ Նախ սահմանափակեցին ԶԼՄ-ների աշխատանքը, որ հանկարծ խուճապ չտարածվի, հետո տարածեցին ՄՀՀ-ի լուսանկարները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 2 1 մլն շնչի հաշվով վարակակիրների թվով Հայաստանը տարածաշրջանում շարունակում է մնալ «ռեկորդակիր» Հունիսի 2-ին հայկական արտադրության առաջին թեստերը կհանձնվեն բժիշկներին․ Ավինյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կենսաթոշակների և նպաստների հետ կապված ժամկետները կրկին երկարաձգվել են Նիկոլ Փաշինյանի մասին դիտարկվել են բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան» Վրաստանում արգելքները հանվում են, վարակի դեպքերը շատանում Հոլանդացի լուսանկարիչը վերստեղծել է Նապոլեոնի դեմքը Իշխան Սաղաթելյանը՝ գույքահարկի փոփոխությունների մասին Այսօրվանից սովորական անձնագրեր կրող Իրանի քաղաքացիները իրավունք ունեն առանց արտոնագրերի ձևակերպման մուտք գործել Հայաստան Վայոց Ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը վատթարացել է Ընդդիմությունը տապալում է աղմկահարույց օրենքի ընդունումը Կորոնավիրուսից պաշտպանիչ արտահագուստով բժիշկները խորհրդարան են այցելել (տեսանյութ) Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ Մեզ մոտ Փաշինյաններ ու Զելենսկիներ չկան. Լուկաշենկո Հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Լիոն-Երևան մարդասիրական չվերթը Սիրիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է Շների կողմից հարձակման ենթարկված 2.5-ամյա երեխան գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն 50 նամակ, 50 ժպիտ. Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաները պլանշետներ կստանան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը մի շարք նոր նշանակումներ է արել ՀԾԿՀ-ն առաջարկում է սպառողներին վաճառվող գազի սակագինը թանկացնել 4․5 %-ով, ոչ թե 11 %-ով 2020թ․ ադրբեջանական բանկերի ակտիվները նվազել են 4․4 տոկոսով, եկամուտները՝ 2․2 անգամ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինը Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը 43 է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 210, կան մահվան դեպքեր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan