Եվրոպան պատրաստվում է փակել սահմանները մինչև աշուն
11/04/2020 17:53
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, Analitik.am: Շենգենյան երկրների սահմանը հնարավոր է փակվի առնվազն մինչև աշուն: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արհմիության ղեկավարների հետ տեսակոնֆերանսի ժամանակ:
Մակրոնը նշել է, որ հոռետեսական է տրամադրված և խնդրում է պատրաստվել Եվրոպայի մեկուսացման երկար ժամանակահատվածին: Նա բացատրել է, որ նման միջոցառման հնարավոր է գնալ հաշվի առնելով Եվրոպայի և աշխարհի տարբեր տարածաշրջաններում համաճարակի ընթացքի տարբերության պատճառով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում