AM | RU
USD
EUR
RUB

Իրանը միջուկային համաձայնագրի ղեկավարներին նախազգուշացրել է զենքի արգելքի վերականգնման դեպքում «շատ լուրջ հետևանքների» մասին

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, Tert.amԻրանի նախագահ Հասան Ռոհանին նամակ է գրել 2015 թվականի կնքված միջուկային համաձայնագրի անդամ երկրների (Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) առաջնորդներին՝ տեղեկացնելով՝ ինչպիսին կլինի Թեհրանի պատասխանը Իրանի նկատմամբ զենքի արգելք կիրառելու դեպքում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Եթե երբևէ ցանկանան, որ Իրանի դեմ զենքի արգելքը ցանկացած պատրվակով կամ մեխանիզմով վերականգնվի, ապա մենք կպատասխանենք այնպես, ինչպես ես գրել եմ «4+1» խմբի պետությունների առաջնորդներին ուղղված իմ նամակի վերջին կետում: Նրանք լավ գիտեն պատասխանի մասին»,- հայտարարել է Ռոհանին կառավարության նիստի ընթացքում:

Նրա խոսքով՝ Իրանի արձագանքը շատ լուրջ հետևանքներ կունենա:

Իրանի նախագահը հայտարարել է նաև, որ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը «հիմար սխալ էր» և Վաշինգտոնում այդ մասին հասկացել են այն ժամանակ, երբ Իրանի նկատմամբ զենքի արգելքը հանելուն շատ քիչ ժամանակ էր մնացել:

«Ամերիկացիները միայն երկու ամիս է, ինչ զարթնել են իրենց անհոգ քնից, հասկացել են, թե ինչ խոշոր սխալ են գործել միջուկային համաձայնագրից դուրս գալով: Նրանք ճանապարհ չունեն ոչ դեպի առաջ, ոչ դեպի ետ»,- նշել է Ռոհանին:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կարող է կրկին դիմել համաձայնագրին անդամակցելու համար, որը նախևառաջ պիտի ընդունվի, իսկ ԱՄՆ-ն պետք է փոխհատուցի Իրանին այն վնասը, որը հասցվել է պատժամիջոցների միջոցով:

Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել էր, որ Իրանին զենք և ռազմական տեխնիկա մատակարարելու գործող հատուկ ռեժիմըհնգամյա ժամկետից հետո լրանալու է, և այդ որոշումից որևէ շեղում չի կարող լինել: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն էլ իր հերթին հայտնել է, որ ԱՄՆ-ն ամեն ինչ անելու է Իրանի նկատմամբ զենքի արգելքը երկարաձգելու համար, որպեսզի թույլ չտա այդ երկրին զենք ձեռք բերել Ռուսաստանից կամ Չինաստանից:

Իրանն ու «միջնորդ վեցյակը» 2015 թվականի հուլիսին պատմական համաձայնության էին եկել Թեհրանի միջուկային ծրագրի երկարատև խնդրի շուրջ: Բանակցությունների արդյունքում ընդունվել էր միասնական գործողությունների համապարփակ ծրագիր, որը ենթադրում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացում: Ծրագրի համաձայն՝ Իրանի նկատմամբ զենքի ներկրման արգելքը պետք է չեղարկվեր 5 տարվա ընթացքում, մինչ այդ էլ զենքի մատակարարումը թույլ է տրվում միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությամբ: Համաձայնագրի գործունեությունը 3 տարի էլ չի տևել. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն հայտարարել է համաձայնագրից միակողմանի ելքի և Թեհրանի նկատմամբ կոշտ պատժամիջոցների վերականգնման մասին:

Լրահոս
1 մլն շնչի հաշվով վարակակիրների թվով Հայաստանը տարածաշրջանում շարունակում է մնալ «ռեկորդակիր» Հունիսի 2-ին հայկական արտադրության առաջին թեստերը կհանձնվեն բժիշկներին․ Ավինյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կենսաթոշակների և նպաստների հետ կապված ժամկետները կրկին երկարաձգվել են Նիկոլ Փաշինյանի մասին դիտարկվել են բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան» Վրաստանում արգելքները հանվում են, վարակի դեպքերը շատանում Հոլանդացի լուսանկարիչը վերստեղծել է Նապոլեոնի դեմքը Իշխան Սաղաթելյանը՝ գույքահարկի փոփոխությունների մասին Այսօրվանից սովորական անձնագրեր կրող Իրանի քաղաքացիները իրավունք ունեն առանց արտոնագրերի ձևակերպման մուտք գործել Հայաստան Վայոց Ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը վատթարացել է Ընդդիմությունը տապալում է աղմկահարույց օրենքի ընդունումը Կորոնավիրուսից պաշտպանիչ արտահագուստով բժիշկները խորհրդարան են այցելել (տեսանյութ) Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ Մեզ մոտ Փաշինյաններ ու Զելենսկիներ չկան. Լուկաշենկո Հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Լիոն-Երևան մարդասիրական չվերթը Սիրիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է Շների կողմից հարձակման ենթարկված 2.5-ամյա երեխան գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն 50 նամակ, 50 ժպիտ. Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաները պլանշետներ կստանան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը մի շարք նոր նշանակումներ է արել ՀԾԿՀ-ն առաջարկում է սպառողներին վաճառվող գազի սակագինը թանկացնել 4․5 %-ով, ոչ թե 11 %-ով 2020թ․ ադրբեջանական բանկերի ակտիվները նվազել են 4․4 տոկոսով, եկամուտները՝ 2․2 անգամ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինը Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը 43 է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 210, կան մահվան դեպքեր ԱԺ նիստը՝ ուղիղ Դուք կին ընդդիմադիր քաղաքական գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք. Սամսոնյանը՝ Փաշինյանին Լարված գիշեր Սպիտակ տան մոտ (լուսանկարներ) ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 1 Այս մղձավանջին պետք է վերջ տրվի և պետությունն իր բոլոր ինստիտուտներով պետք է կանգնի բանակի թիկունքին. Կարեն Բեքարյան Փաշինյաններն այնուամենայնիվ հերքում են այն, ինչը հնարավոր է հերքել. Հրանտ Մելիք-Շահնազարյան Փաշինյանը Հայաստանը ներքաշել է զենքի առևտրի միջազգային սև շուկա. Միքայել Մինասյան Գեղարքունիքում գրանցվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք Կրակոցներ Առինջ գյուղում Բելառուսում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 41 հազարը. «ՌԻԱ Նովոստի» Պուտինը հայտնել է, թե երբ կլինի Հաղթանակի շքերթը Արթուր Վանեցյան. «Հայաստանում մարդը պետք է լավ ապրի» Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին Պարետի նոր որոշումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan