Բակո Սահակյանը Մեխակավան քաղաքում պետական պարգևներ է հանձնել ՊԲ մի խումբ զինծառայողների

Բակո Սահակյանը Մեխակավան քաղաքում պետական պարգևներ է հանձնել ՊԲ մի խումբ զինծառայողների

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, Times.am: Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 6-ին այցելել է Մեխակավան քաղաք, որտեղ պետական պարգեւներ է հանձնել ՊԲ մի խումբ զինծառայողների՝ Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնական արիության համար: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։

Նախագահը նաեւ ծանոթացել է զինծառայողների կենցաղային պայմաններին, տվել համապատասխան հանձնարարականներ առկա մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում