Տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը
25/05/2020 16:21
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, Times.am: Մայիսի 26-ին տեսակապի ձևաչափով տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը։
ԱԳ նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցելու և ելույթով հանդես է գալու նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նիստի օրակարգում ներառված են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության տարբեր ուղղություններին առնչվող հարցեր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում