AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ»․ Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի համավարակի «իտալական սցենար»

 

«Կորոնավիրուսի տարածմամբ ստեղծված իրավիճակը հասարակական և քաղաքական նոր իրողություն է ստեղծում մեր երկրում: Հանրության մեծ մասը համոզված է, որ մեր երկիրը տանուլ է տվել կորոնավիրուսի դեմ պայքարը, քանի որ Հայաստանը հաստատուն քայլերով առաջ է գնում դեպի «իտալական սցենար», ինչի մասին, ի դեպ, օրեր առաջ խոսեց նաև Նիկոլ Փաշինյանը։

Հանրությունը հաշվի է առնում, որ COVID19-ի՝ նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի ողջ ստրատեգիան վերապահված է իշխանություններին, որոնք ի վիճակի չեղան ի սկզբանե ինտենսիվ և ագրեսիվ քայլեր ձեռնարկել վարակի տարածումը զսպելու նպատակով։

Կառավարության գործողությունների բնույթը պետք է լիներ թիրախային և հիմնված լիներ հայտնաբերելու, ստուգելու, ախտորոշելու և վերահսկելու վրա: Սակայն հաշվի առնենք, որ իշխանությունը կարող էր վարակի հետագա տարածումը կանխել համաճարակի սկզբնական փուլում, իսկ ներկայիս իրավիճակում անհնար է միանգամից կոտրել վարակի մեջքը, քանի որ կորոնավիրուսի տարածման տեմպերն անվերահսկելի բնույթ են ստացել։

Խնդիրն այն է, որ, ըստ պաշտոնական հայտարարությունների, վարակակիրների մոտ 75 տոկոսն ասիմպտոմ է, և այդ մարդիկ նույնիսկ չգիտեն էլ, որ իրենք վարակակիր են։ Ուստի այս պահին համաճարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ պայքարի ձևը կարող է լինել նոր և ավելի խիստ կարանտինային ռեժիմի հաստատումը, սակայն սրա շուրջ տարբեր տեսակետներ են հնչում։

Մասնագետների մի մասը կարծում է, որ Հայաստանի տնտեսությունն ի վիճակի չէ դիմանալ նոր կարանտինային ռեժիմի հաստատմանը. այդ դեպքում մեր տնտեսական վնասներն ուղղակի անդառնալի կլինեն, որոնք վերականգնելու համար տարիներ են պահանջվելու։

Իսկ շրջանառվող մյուս տեսակետն այն է, որ կրկին սահմանափակումների խիստ ռեժիմին անցնելը լավագույն լուծումն է ստեղծված իրավիճակում, քանի որ որոշ ժամանակ անց սոցիալ-տնտեսական և առողջապահական առումով ավելի բարդ իրավիճակի առաջ ենք կանգնելու, քան սահմանափակումների կիրառման պարագայում։

Նոր պարետային ժամ մտցնելու դեպքում, ճիշտ է, հնարավոր կլինի նվազեցնել վարակակիրների թիվը, բայց այդ դեպքում կառավարության ուսերին միանգամից լրացուցիչ բեռ է ընկնելու հակաճգնաժամային նոր փաթեթներ գործարկել, որպեսզի անաշխատ մնացած և հնարավորություն չունեցող մարդիկ կարողանան իրենց պահանջները բավարարել։

Կարանտինային իրավիճակում հանրային դժգոհությունների որոշակի նվազում կարելի է սպասել, սակայն դրա ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, կարող է սոցիալական բունտ հասունանալ, քանի որ երկրի տնտեսությունն ավելի ծանր վիճակում կհայտնվի։

Սակայն իշխանությունները գոնե մինչ երեկ այլ տարբերակով էին առաջ շարժվում՝ կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակել հակահամաճարակային կանոնների պահմանման շրջանակներում և այդ պայքարը հանրային վերահսկողության դաշտ տեղափոխել, երբ քաղաքացիները ևս իրենց բաժին պատասխանատվությունը կստանձնեն ստեղծված իրավիճակի համար։ Եվ այս համատեքստում պատահական չէ, որ վարչապետը նշում է հակահամաճարակային շարժում սկսելու մասին։

Սա արվում է նրա համար, որպեսզի ձախողումների ողջ պատասխանատվությունը չմնա միայն կառավարության վրա։

Փաշինյանն ուղղակի ցանկություն չունի ընդունել սեփական իշխանության թերացումները, ուստի դրա համար էլ հայտարարում է, որ եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է ժողովուրդը, որովհետև ժողովուրդն է բերել այս կառավարությանն իշխանության։ Սակայն ժողովուրդը Փաշինյանին վստահության քվե չի տվել, որ վերջինս անգործության համար մեղադրի ժողովրդին, այլ որ արդարացնի հասարակության սպասումները»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս
«Հայրենիք». Միջազգային հանրությունից ակնկալում ենք կոշտ և հասցեական գնահատականներ Կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրել. ՈՒՂԻՂ Մարտական ծառայություն իրականացնող 2 ոստիկան թեթև մարմնական վնասվածքներ է ստացել. ՀՀ ՊՆ Ոստիկանությունը բերման ենթարկեց Նարեկ Մալյանին. ուղիղ «Մեր ուժերը մարտական են և պատրաստ ցանկացած գործողության` հակահարված տալու ադրբեջանական դիվերսիային». գեներալ Խաչատուրով Գլխավոր սպառնալիքը լոկալ մարտերը լայնամասշտաբ գործողությունների վերածելու Ադրբեջանի վաղեմի մտադրությունն է. Աբրահամյան Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նամակն` ընդդեմ Այա Սոֆիան մզկիթի վերածելու Էրդողանի որոշման Առավոտյան հակառակորդը վերսկսել է հրետակոծել հայկական դիքերը. ՊՆ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 13 Հայաստանը առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով Հոնկոնգցի փորձագետը հայտնել է «Քովիդ-19»-ի՝ առավել վարակիչ շտամի առաջացման մասին Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ ականանետից և տանկից. Շուշան Ստեփանյան Ինչո՞ւ պետք է Եվրոպական դատարանը մեզ վերաբերվի որպես ժողովրդավար երկիր. Միքայել Մինասյան ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման մեկօրյա ցուցանիշի ևս մեկ ռեկորդ է գրանցվել Հայաստանում աղետ է, և քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության ղեկին է, դա շարունակվելու է. Միքայել Մինասյան Հույս ունեմ, որ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասը կհասկանա, որ Նիկոլ Փաշինյանի հետ չի կարելի պայմանավորվել. Միքայել Մինասյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ադրբեջանի ԶՈՒ-ն ունի կորուստներ. ՀՀ ՊՆ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը հերթական խորը հիասթափությունն էր. Աշոտյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 12 «Հաղթանակ» կամրջի տարբեր հատվածներում 2 տղամարդ փորձում են ցած նետվել, նրանցից մեկին փրկել են, մյուսին փորձում են փրկել Գիտնականները նշել են, թե ինչպես է կորոնավիրուսն ազդում ողջ օրգանիզմի վրա «Երկնագույն հոսք» գազատարը մայիս ամսից չի աշխատում ԱԳՆ խոսնակ. Մեզ խորապես մտահոգել է Թուրքիայի իշխանությունների որոշումը Հացի արտադրությունը նվազել է Խոսել «մի՛ ստիր» պատվիրանի մասին և բացարձակ սուտ խոսել՝ անազնվություն է. Տեր Տիգրան քահանա Բադիրյանը՝ ԿԳՄՍ նախարարին Ֆրանսիան ցավում է Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշման համար «Հրապարակ». ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչև վերջ «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ով հրաժեշտ կտա պաշտոնին Պատգամավորի անձեռնմխելիության սահմանների վերաբերյալ.Գոհար Մելոյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 11 Երկրի պրոբլեմը Կառավարության շենքում է․ Ռոբերտ Քոչարյան Չգիտես ինչու Նիկոլը որոշել է, որ հենց ինքն է այն մարդը, որը պիտի սահմանի հայ ազգի արժեքները. Կարեն Վրթանեսյան Տուրիզմի ոլորտը փլուզումից փրկելու համար պետական աջակցություն է հարկավոր. Մեխակ Ապրեսյան Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու մասին հրամանագիր է ստորագրել Գյումրու գիշերօթիկ հաստատության 10 երեխաների և 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել Թուրքական դատարանը հրապարակեց իր վճիռը․ Սուրբ Սոֆիայի տաճարն այլևս թանգարան չի լինի Արմեն Սարգսյանն Արցախում է, որտեղ հանդիպել է նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Արայիկ Հարությունյանը հեգնում է եկեղեցուն Հանրային հեռուստաընկերության եթերում. Մեդիա Պաշտպան Հայտնի են գլխավոր գործոնները, որոնք մեծացնում են կորոնավիրուսից մահվան ռիսկը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan