Գագիկ Ծառուկյանի աջակիցներն ԱԺ-ի դիմաց են․ պահանջում են անձեռնմխելիությունից չզրկել Ծառուկյանին. ՈՒՂԻՂ

Գագիկ Ծառուկյանի աջակիցներն ԱԺ-ի դիմաց են․ պահանջում են անձեռնմխելիությունից չզրկել Ծառուկյանին. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակիցներն այս պահին Ազգային ժողովի դիմաց են։ Նրանք պահանջում են ԱԺ պատգամավորներից կողմ չքվերակել ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած՝ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը։

Հիշեցնենք, որ այս պահին ընթանում է ԱԺ հերթական քառօրյան, որի ժամանակ քննարկվելու է Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել Գ. Ծառուկյանի տանը, որից հետո վերջինս հրավիրվել էր հարցաքննության։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում