«Բանկերի հարցերը լուծեք». Փաշինյանը չլսեց Գավառից եկած քաղաքացիներին

«Բանկերի հարցերը լուծեք». Փաշինյանը չլսեց Գավառից եկած քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: «Բանկերը ժողովրդին են թալանել, մեզ քաղաքականությունը չի հետաքրքրում»,- այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի շենքի մոտ, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասացին մի խումբ քաղաքացիներ։

Նրանք նշեցին, որ Գավառից հասել են Երևան, որպեսզի ներկայացնեն իրենց խնդիրը։

Վարչապետը հրաժարվեց լսել քաղաքացիներին, և շտապեց նստել մեքենան։

Քաղաքացիներն Էլ նրա հետևից գոռալով ասացին՝ բանկերի հարցերը լուծեք։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 12.00-ին մեկնարկել էր «Իմ քայլը» խմբակցության նիստը, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական հարցեր՝ ընդհուպ մինչև ՍԴ կազմի հարցը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում