AM | RU
USD
EUR
RUB

ՌԴ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության շուտափույթ կարգավորման հույս ունի. Պեսկով

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության շուտափույթ կարգավորման հույս ունի, ինչը թույլ կտա նաև կարգավորել ՌԴ-ում այդ երկրների ներկայացուցիչների միջև առաջացած հուզական ֆոնը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Դուք գիտեք, որ Մոսկվայում և առհասարակ Ռուսաստանում ապրում են շատ հայեր և ադրբեջանցիներ, և նրանք բոլորն էլ ՌԴ կարգապահ քաղաքացիներ են, ես, բացի ներգաղթյալներից, նկատի ունեմ նրանց, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացի: Ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը մեր այդ քաղաքացիներին չի կարող անտարբեր թողնել, և իհարկե, էմոցիոնալ կերպով նրանք արձագանքում են»,- ասել է Պեսկովը լրագրողներին` պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք Կրեմլում ուշադրություն դարձրել են Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև առաջացած խնդիրներին, այդ թվում` առևտրի ոլորտում:

Պեսկովը հիշեցրել է, որ ՌԴ-ն երկու կողմերին էլ կոչ է արել զսպվածություն ցուցաբերել, վերադառնալ հրադադարի ռեժիմի պահպանմանն ու բռնության ցանկացած ձևի դադարեցմանը:

«Այդ իսկ պատճառով մենք հուսով ենք, որ իրավիճակը հնարավորինս շուտ կկարգավորվի, և դրա հետ մեկտեղ՝ էմոցիոնալ ֆոնն էլ նորմալ մակարդակի կվերադառնա»,- ասել է Պեսկովը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Մոսկվայի առևտրի և ծառայությունների վարչության ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ քննարկել է «Ֆուդ Սիթի» շուկայում ստեղծված իրավիճակը՝ կապված հայկական ապրանքների արգելքի հետ:

Հուլիսի 16-ի գիշերը Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայից, հանել էին հայկական ապրանքներով բեռնված մեքենաները: Շուկան պատկանում է «Կիևսկայա պլոշչադ» ընկերությանը, որը ղեկավարում է Մոսկվայում խոշորագույն կոմերցիոն անշարժ գույքի գործակալություններից մեկի սեփականատերերի՝ Գոդ Նիսանովի և Զարախ Իլիևի ակտիվները:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։

Ըստ վերջին տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 12 զոհ ունի, հայկական կողմը՝ 4: Կան վիրավորներ:

Լույս հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմանում, Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է, և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել: 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Լրահոս
Խոշոր հրդեհ Մատենադարանի հետնամասում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (տեսանյութ) Ռուսաստանն իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ տիրապետում է լավագույն և ամենակատարյալ զենքին, որից ոչ ոք չունի. Պուտին Ամենաարդյունավետ նիհարելու միջոցը՝ առանց դիետաների Առաջիկայում սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի․ Տիգրան Աբրահամյան Եթե այս վիճակից դուրս չգանք, իրոք անդունդի մեջ ենք. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ազատության հրապարակում իշխանության հրաժարականի պահանջով հանրահավաք տեղի ունեցավ (տեսանյութ) Հունիսի 18-ից ՍԴ-ն որոշում չի կարողացել կայացնել. Արամ Վարդևանյան ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 295 անգամ Իրանը մտադիր է վրեժ լուծել գեներալ Սուլեյմանիի սպանության մասնակիցներից Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է բոլոր նիստերին. ՍԴ Ինչից է ՁԵԶ փորձում զրկել «հեղափոխությունը». Արփինե Հովհաննիսյան «Պռոշյանի գինու գործարան»-ում պայթյունի հետևանքով տուժածներից մեկը մահացել է Արցախի Ազգային ժողովի նստավայրը Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի Սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ, որտեղ «Հայրենիք» կուսակցությունն ունենալու է առանցքային դեր․ Արթուր Վանեցյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերը «Տեսողությունս կորցնելուց հետո եմ միայն իմացել, որ գարդասիլի պատվաստում եմ ստացել» «Ժողովուրդ»․ Շուտով կհայտարարվի նախաքննության ավարտի մասին «Հրապարակ»․ Երկրի վարչապետն ավելի կարևոր մտահոգություն ունի, քան մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ու բյուր խնդիրները «Ժողովուրդ»․ Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն և արդեն կան «168 ժամ». Քաղաքական բանավեճի ու մշակույթի մակարդակն իջել ու իջնում է՝ հասնելով անթույլատրելի ցածր կետի «Հրապարակ». Ձեր երկրում անասելի շատ քրգործեր են հարուցվում, որոնք ոչ մի հանգրվանի չեն հասնում․ ՀՀ-ում ՌԴ դեսպան «Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանը իշխանության փիարը նոր մակարդակի է հասցնում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 19 «Իմ քայլը» հիմնադրամը նորաստեղծ ՀԿ-ին մոտ 96 մլն դրամ էր տվել՝ նոյեմբերին Համալիրում կազմակերպված փառատոնի համար Նոր չարտերային չվերթներ Մոսկվայից Երևան Պաշտպանվել սեփական կառավարությունից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա՝ Մատենադարանի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Այլևս չենք զարմանում մեզ հարևան որոշ երկրների դրսևորած վանդալիզմից. Հայրապետյան «Հայրենիք» կուսակցությունը խորհրդի նիստ է անցկացրել «Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը». Աշոտյանը՝ վարչապետին Հայաստանում կա էլիտա, որը կարող է փոխարինել այս իշխանություններին. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Ճիշտ չէ, որ բանակում չծառայած մարդն ասի՝ բոլորդ պետք է ծառայեք. Գորգիսյան Թո՛ղ գան, խոսե՛ն մարդկանց հետ. Ամուլսարի հարակից համայնքի բնակիչները Կառավարությանը հրավիրում են համայնք (Տեսանյութ) «Qatar Airways»-ը դեպի Երևան թռիչքները հոկտեմբերի 5-ից կդարձնի ամենօրյա Ես ասել ու ասում եմ՝ եթե պետությունը քայլեր չանի, փոփոխություններ չկատարի, մենք օր օրի անդունդ ենք գնալու. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱԳՆ պատվիրակությանը Սորոսական շրջանակնե՞րն են Բաթոյանին ջրից չոր դուրս բերում․ «Մեդիա պաշտպանի» մշտադիտարկումները մամուլում ՀՀ տարածքում վաղվանից ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Արմավիրի մարզում մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Էջմիածին-Մարգարա ճանապարհը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan