AM | RU
USD
EUR
RUB

«Коммерсантъ»-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակին

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, Tert.amՌուսական «Коммерсантъ» պարբերականն անդրադարձել է հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածությանն ու ռազմական գործողություններին: Հոդվածի հեղինակ Կիրիլ Կրիվոշեևն այցելել է Ադրբեջանի սահմանամերձ գյուղեր, ինչպես նաև եղել է Բաքվի պաշտոնյաների աշխատասենյակներում և եկել է եզրակացության, որ միգուցե հակամարտության սրում չլինի, սակայն տեղի ունեցածը մեծ հարված է հասցրել կողմերի փոխվստահությանը և հետ է մղել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը 4 տարով:

Պարբերականը նշում է, որ մինչ այժմ անհայտ է հակամարտության սրման պատճառը: Աղբյուրը մեջբերում է հայկական կողմին՝ ասելով, որ ըստ Երևանի` հուլիսի 12-ին ադրբեջանցի զինվորականներն «Ուազ» մեքենայով մոտեցել են հայկական դիրքին, սակայն, տեսնելով հակառակորդին, թողել են մեքենան և հեռացել, իսկ հետո կրակ են բացել: Որպես ապացույց՝ հայկական կողմը տեսանյութ է ներկայացրել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Վագիֆ Դարգյախլըն պարբերականի հետ զրույցում ասել է, թե «հայկական կողմի ներկայացրած տեսանյութը կեղծ է և ստեղծվել է սադրանքի նպատակով, իսկ ադրբեջանական կողմը հերքում է այդ տարբերակը»:

Այսպես թե այնպես, սահմանային սրումը վկայում է այն մասին, որ 2018 թվականին Դուշանբեում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում օպերատիվ կապ պահելու մասին ձեռքբերված պայմանավորվածությունը, մեղմ ասած, իդեալական չի աշխատում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակը պարբերականի հետ զրույցում նշել է, որ իր «հայտարարությունը Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարված հասցնելու մասին խոսքի մեջ արված սխալմունք չէ»:

Դարգյախլըն նշել է, թե իբր «հայկական կողմը պաշտպանության նախարարի, փոխնախարարի մակարդակով սպառնացել է հարվածել Մինգեչաուրի ջրամբարին, որը գտնվում է բարձունքի վրա, և դրան հարվածելը ոչ պակաս ողբերգություն կարող է լինել, քան հարվածն ատոմակայանին»:

Միևնույն ժամանակ պարբերականը նշում է, որ իր աղբյուրներով՝ ՀՀ ոչ մի պաշտոնյա Մինգեչաուրին հարվածելու սպառնալիք չի հնչեցրել, այդպիսի կոչեր եղել են միայն փորձագետների մակարդակով:

«Коммерсантъ»-ի զրուցակիցները թե՛ Երևանից, թե՛ Բաքվից ասել են, որ վերջին սրման հետևանքով զրոյի են հասել վերջին շրջանում ձեռքբերված դիվանագիտական հաջողությունները:

«Դեռևս 2016 թվականին Ադրբեջանը ծանր հարված հասցրեց խաղաղ գործընթացին, ինչի հետևանքները մինչև վերջ չեն վերացվել»,-ասել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Վերջին երկու տարիների ընթացքում մենք որոշակի դրական շարժ էինք գրանցել. նվազել էին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, պայմանավորվածություն էր ձեռք բերվել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասով, որի առաջին քայլն էլ եղավ լրագրողների փոխանակման ծրագիրը: Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանի ատելություն սերմանող հռետորաբանությունը, ռազմատենչ հայտարարությունները և Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչեցված սպառնալիքները, որոնց ֆոնին տեղի ունեցավ նաև վերջին սրումը, վերադարձրին խաղաղ գործընթացը 2016 թվականի ապրիլի մակարդակին»,- ընդգծել է Նաղդալյանը:

Նշանակում է, որ մարդասիրական փոխանակումների շնորհիվ կողմերի ամրապնդած փոխվստահությունը, ըստ հայ դիվանագետների, պետք է սկսել վերականգնել հենց այդ կետից:

«Մենք ավելի վաղ համաձայնության էինք եկել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հարցով: Սակայն վերջին իրադարձություններն ու Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հայտարարությունները ցույց են տալիս, որ ոչ թե Ադրբեջանի ղեկավարությունը պետք է պատրաստի ժողովրդին, այլ ընդհակառակը` ժողովուրդը պետք է իշխանություններին պատրաստի խաղաղության»,- հայտարարել է Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։

Ըստ վերջին տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 12 զոհ ունի, հայկական կողմը՝ 4: Կան վիրավորներ:

Լույս հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմանում, Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է, և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել: 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Լրահոս
Խոշոր հրդեհ Մատենադարանի հետնամասում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (տեսանյութ) Ռուսաստանն իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ տիրապետում է լավագույն և ամենակատարյալ զենքին, որից ոչ ոք չունի. Պուտին Ամենաարդյունավետ նիհարելու միջոցը՝ առանց դիետաների Առաջիկայում սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի․ Տիգրան Աբրահամյան Եթե այս վիճակից դուրս չգանք, իրոք անդունդի մեջ ենք. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ազատության հրապարակում իշխանության հրաժարականի պահանջով հանրահավաք տեղի ունեցավ (տեսանյութ) Հունիսի 18-ից ՍԴ-ն որոշում չի կարողացել կայացնել. Արամ Վարդևանյան ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 295 անգամ Իրանը մտադիր է վրեժ լուծել գեներալ Սուլեյմանիի սպանության մասնակիցներից Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է բոլոր նիստերին. ՍԴ Ինչից է ՁԵԶ փորձում զրկել «հեղափոխությունը». Արփինե Հովհաննիսյան «Պռոշյանի գինու գործարան»-ում պայթյունի հետևանքով տուժածներից մեկը մահացել է Արցախի Ազգային ժողովի նստավայրը Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի Սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ, որտեղ «Հայրենիք» կուսակցությունն ունենալու է առանցքային դեր․ Արթուր Վանեցյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերը «Տեսողությունս կորցնելուց հետո եմ միայն իմացել, որ գարդասիլի պատվաստում եմ ստացել» «Ժողովուրդ»․ Շուտով կհայտարարվի նախաքննության ավարտի մասին «Հրապարակ»․ Երկրի վարչապետն ավելի կարևոր մտահոգություն ունի, քան մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ու բյուր խնդիրները «Ժողովուրդ»․ Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն և արդեն կան «168 ժամ». Քաղաքական բանավեճի ու մշակույթի մակարդակն իջել ու իջնում է՝ հասնելով անթույլատրելի ցածր կետի «Հրապարակ». Ձեր երկրում անասելի շատ քրգործեր են հարուցվում, որոնք ոչ մի հանգրվանի չեն հասնում․ ՀՀ-ում ՌԴ դեսպան «Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանը իշխանության փիարը նոր մակարդակի է հասցնում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 19 «Իմ քայլը» հիմնադրամը նորաստեղծ ՀԿ-ին մոտ 96 մլն դրամ էր տվել՝ նոյեմբերին Համալիրում կազմակերպված փառատոնի համար Նոր չարտերային չվերթներ Մոսկվայից Երևան Պաշտպանվել սեփական կառավարությունից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա՝ Մատենադարանի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Այլևս չենք զարմանում մեզ հարևան որոշ երկրների դրսևորած վանդալիզմից. Հայրապետյան «Հայրենիք» կուսակցությունը խորհրդի նիստ է անցկացրել «Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը». Աշոտյանը՝ վարչապետին Հայաստանում կա էլիտա, որը կարող է փոխարինել այս իշխանություններին. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Ճիշտ չէ, որ բանակում չծառայած մարդն ասի՝ բոլորդ պետք է ծառայեք. Գորգիսյան Թո՛ղ գան, խոսե՛ն մարդկանց հետ. Ամուլսարի հարակից համայնքի բնակիչները Կառավարությանը հրավիրում են համայնք (Տեսանյութ) «Qatar Airways»-ը դեպի Երևան թռիչքները հոկտեմբերի 5-ից կդարձնի ամենօրյա Ես ասել ու ասում եմ՝ եթե պետությունը քայլեր չանի, փոփոխություններ չկատարի, մենք օր օրի անդունդ ենք գնալու. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱԳՆ պատվիրակությանը Սորոսական շրջանակնե՞րն են Բաթոյանին ջրից չոր դուրս բերում․ «Մեդիա պաշտպանի» մշտադիտարկումները մամուլում ՀՀ տարածքում վաղվանից ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Արմավիրի մարզում մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Էջմիածին-Մարգարա ճանապարհը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan