AM | RU
USD
EUR
RUB

Փաշինյանն ու Սորոսի հիմնադրամը՝ անբաժանելի ընկերներ

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Tert.amՌուսական Газета.Ru կայքն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցին և Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի սկանդալային գրառման վերաբերյալ նրա մեկնաբանություններին:

Կայքը նշում է, որ որոշ դիտորդներ անսպասելի են համարել Փաշինյանի որոշումը` այդ առումով մի ամբողջ հարցազրույց կազմակերպելու մասով: Ակնհայտ է, որ Սիմոնյանի գրառումը լրջորեն բարկացրել է Փաշինյանին:

Հիշեցնենք, որ իր աղմկահարույց գրառման մեջ Սիմոնյանը դիմել էր ՀՀ իշխանություններին՝ նրանց մեղադրելով Հայաստանում հակառուսական տրամադրություններ ստեղծելու համար՝ նշելով, որ վերջին տարիներին Ռուսաստանի հանդեպ ցուցաբերված բոլոր չարիքներից ու արհամարհանքից հետո ՀՀ իշխանությունները չպետք է իրենց իրավունք վերապահեն օգնություն ակնկալել:

Իրավիճակն իրականում

Նիկոլ Փաշինյանը փորձում է իրավիճակն այնպես ներկայացնել, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Երևանն այնքան էլ հավատարիմ չի եղել Ռուսաստանին: Բայց հայտնի է, որ հենց Փաշինյանի կառավարման տարիներին իշխանության գլխավոր պաշտոնները սկսեցին զբաղեցնել հենց Ջորջ Սորոսի հովանավորությամբ գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Փաստերն այստեղ խոսուն են: Բացի դրանից, Փաշինյանի համար փողոց էին դուրս եկել հենց արևմտամետ տրամադրված մարդկանցից շատերը:

Կայքը հիշեցնում է, որ ինքն արդեն գրել է Transparency International կազմակերպության ընտրական ծրագրերի նախկին համակարգող Արմեն Գրիգորյանի մասին, որը նշանակվել էր Ազգային անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում, և Պետական վերահսկողական ծառայության արդեն նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի մասին, որը քաղաքական ասպարեզում էր հայտնվել ամերիկահայ քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի արևմտամետ «Ժառանգություն» կուսակցության շնորհիվ և հայտնի էր դարձել ՌԴ դեսպանատան վրա ձվեր նետելով:

Լրատվամիջոցները գրել են նաև, որ Հայաստանի Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի եղբայրը «Սորոսի հիմնադրամի» կառավարման խորհրդի նախագահն է:

Սփյուռքի հարցերով հանձնակատար է նշանակվել ամերիկյան Գլենդեյլ քաղաքի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը: Նա հայտնի է որպես ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպան, անցյալ տարի այս ոլորտում իր գործունեության համար անգամ մրցանակ է ստացել ամերիկյան Equality Armenia հասարակական կազմակերպության կողմից, որը զբաղվում է գենդերային կրթությամբ և քարոզարշավ է իրականացնում Հայաստանում նույնասեռ ամուսնությունների օրինականացման նպատակով:

Սորոսի մարդիկ Փաշինյանի շրջապատում

Դեռևս մինչև հայտնի դառնալը, որ 27-ամյա Ռուստամ Բադասյանը նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնում, մամուլում ակտիվ լուրեր էին շրջանառվում, որ նա Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Լարիսա Մինասյանի հովանավորյալն է: Թերևս դա է պատճառը, որ Բադասյանին վստահվել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից նշանակված կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ ամերիկյան խորհրդատուի հետ սերտ համագործակցությունը:

Հեռուստատեսային եթերներից մեկի ժամանակ ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ Սորոսի հիմնադրամի գործունեությունը վնաս է հասցնում Հայաստանին: Դատելով ամենից՝ նրան չներեցին այդ արտահայտության համար և ստիպեցին հեռանալ ԱԱԾ ղեկավարի պաշտոնից` նրա փոխարեն նշանակելով 29-ամյա Արգիշտի Քյարամյանին, որը հատուկ ծառայություններում չէր ծառայել և ոչ մի օր:

Քյարամյանի «քաղաքական» նշանակումից հետո այդ կառույցից պրոֆեսիոնալ կադրերի զգալի արտահոսք է նկատվում:

Մի քանի օր առաջ պարզ դարձավ, որ Սորոսի հիմնադրամը Հայաստանին 600 000 դոլար է տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Նորությունն ինքնին դրական է, մանավանդ եթե հաշվի առնենք կորոնավիրուսի տարածման դեմ Փաշինյանի գլխավորությամբ ձախողված պայքարը: Սակայն ուշադրություն է գրավում այն փաստը, որ Հայաստանն Ուկրաինայի հետ միասին միակ հետխորհրդային երկիրն էր, որ նման աջակցություն է ստացել Սորոսի կողմից հովանավորվող կազմակերպությունից:

Ավելորդ է ասելը, որ կան նաև միտումներ, որոնք նկատվում են Հայաստանի հանրային կյանքում Փաշինյանի իշխանության գալու պահից. հեռարձակող ցանցից ռուսական հեռուստաալիքներին դուրս մղելու մասին սկանդալային օրինագիծ, Հանրային հեռուստաընկերությամբ վերջին ռուսալեզու հաղորդման փակում, պետական հեռուստաալիքով Ալեքսեյ Նավալնիի` իրեն հատուկ թեզերով ելույթի հեռարձակում. ի դեպ, վերջինս տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների համառուսաստանյան հանրաքվեից անմիջապես առաջ:

Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքին Սորոսի և նրա կառույցի մասնակցությունը քննադատող «ՎԵՏՕ» կազմակերպության անդամները բռնաճնշումների են ենթարկվում Փաշինյանի ուժայինների կողմից: Տարվա սկզբին կազմակերպության հիմնադիր Նարեկ Մալյանին և ընդդիմադիր «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին բերման էին ենթարկել ոստիկանության բաժանմունք` իբր ապօրինի զենք պահելու և կրելու համար:

Այսպիսով՝ դժվար է որևէ այլ եզրակացություն անել, բացի այն, ինչը պետք է ասվի. Հայաստանի ներկայիս իշխանությունը շատ ջերմ, ընկերական կապեր ունի Ջորջ Սորոսի կառույցների հետ: Մի կողմից, դա միշտ չէ, որ վատ է: Սորոսի օգնությունը կորոնավիրուսի դեմ պայքարում շատ տեղին էր այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ձախողեց աշխատանքն այդ ուղղությամբ և երկիրը վերածեց աշխարհում վարակվածության և մահացության մակարդակով հետնապահներից մեկի: Եթե հարցին նայենք ավելի գլոբալ, ապա ակնհայտ է կապը Հայաստանի ներկայիս իշխանության և Սորոսի հիմնադրամի միջև, ինչը Ռուսաստանի ազգային շահերի առումով ոչ մի լավ բան չի խոստանում: Եվ Մարգարիտա Սիմոնյանի գրառումն ու Փաշինյանի պատասխանը միայն մերկացրին այս իրականությունը, գրում է կայքը:

Լրահոս
Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում․ԱՀ նախագահ Ազգային ժողովի բակից բերման է ենթարկվել տասը քաղաքացի. Էդգար Ջանոյան Այսպիսի քայլ անում են սադրելու համար, դա հասկանալով, սադրանքի չեմ գնացել. Վ. Գասպարյան Նոր նշանակում Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացուն. Մելիքյան Բնապահպաններն ԱԺ այգում միջոցառում են իրականացնում հանուն Ամուլսարի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ես նախկին չեմ, ես ապագա եմ. Բացառիկ հարցազրույց՝ Վլադիմիր Գասպարյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցներում դասերը կվերսկսվեն Որքանով ես տեղյակ եմ, Ամուլսարի մասով կառավարության մոտեցումները չեն փոխվել. Լիլիթ Մակունց Մոսկվա-Երևան չվերթների մասին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Ջալալ Հարությունյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Օգոստոսի 17-ին տեղի կունենա «Մեդիա Վահան 2020» մրցանակաբաշխությունը Զոհրաբ Մնացականյանի մասին դիտարկվել են բացասական հոդվածներ․ «Մեդիա պաշտպան» ՀՀ Կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը Հունաստանի բանակը մարտական պատրաստության է բերվել Էգեյան ծովում թուրքական նավերի տեղակայման պատճառով Տիգրան Եսայանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից Մահացել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարի տեղակալը Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ հզոր ազդեցության լծակներ կստանա Անկարան մեզ համար եղբայրական Լիբանանում. Ոսկանյան Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին Մարինե Սուքիասյան. Դուք բոլորդ «Արսեն Թորոսյան եք» Հայտնի է՝ համաշխարհային առաջնորդներից ով է Լուկաշենկոյին առաջինը շնորհավորել ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Սարսափելի ավտովթարի արդյունքում մահացել են Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դուստրն ու թոռները «Սևրի դաշնագիրը և Հայկական հարցը» թեմայով գիտաժողովը. ՈՒՂԻՂ Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել. վարակվածների ընդհանուր թիվը 251 է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 23 դեպք. մանրամասներ Հոսանքազրկումներ` Երևանում և երեք մարզերում Լրագրողի հարցից հետո Թրամփը լքել է մամուլի ասուլիսի սրահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը 24 մլն դրամից դարձել է 120 մլն դրամ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 10 Բեյրութում ցուցարարները գրավել են ԱԳՆ-ի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Մղձավանջ. այն, ինչ չկարողացան անել թուրքերը, անում են Նիկոլ Փաշինյանն ու Զարեհ Սինանյանը Բեյրութում հազարավոր բնակիչներ բողոքի ցույց են իրականացնում, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել (տեսանյութ) Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին. «Մեդիա պաշտպան» Արսեն Թորոսյանի թիմում մարդիկ են, որոնք չունեն անցյալ և ապրում են թիթեռի կյանքով. Գևորգ Գրիգորյան Վիրուսոլոգը հայտնել է՝ ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. նախարարի 2 թեկնածու կա Սևանա լճի ափամերձ տարածքներում կա 3800 ապօրինի շենք-շինություն՝ բոլորը ենթակա ապամոնտաժման. Ռոմանոս Պետրոսյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan