Ովքեր են հարստացել համավարակի ընթացքում․Forbes
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Analitik.am: Forbes- ը կազմել է այն միլիարդատերերի ցուցակը, որոնց կարողությունը մարտի կեսերից արագ տեմպերով աճել է: Նրանց թվում և՛ՏՏ գործարարներ կան, և՛ ՏՏ ներդրողներ:
Առաջին տեղում ներդրող Լեոնիդ Բոգուսլավսկին է:
«Այս ամենը DataDog-ի շնորհիվ է, որի արտադրանքը հաճախորդներին թույլ է տալիս վերահսկել իրենց ամպային պահեստների աշխատանքը:
Ընկերության բաժնետոմսերը մարտի 18-ից մինչև հուլիսի 20-ը գրեթե եռապատկվել է՝ 32 դոլարից հասնելով 92 դոլարի: ԻսկԲոգուսլավսկու կարողությունը, ում պատկանում է բաժնետոմսերի 8,2% -ը, աճել է 88% -ով՝ 1,5 միլիարդ դոլարից մինչև 2,8 միլիարդ դոլար», – գրում է պարբերականը:
Երկրորդ տեղում սուլեյման Քերիմովն է և իր ընտանիքը, իսկ առաջատարների եռյակը սահմանափակում է «Յանդեքս»-ի համահիմնադիր Արկադի Վոլոժը։
Սակայն, ըստ պարբերականի, դրան նպաստել է ոչ թե համավարակը, այլ «Յանդեքս»-ի նորությունները։
Հուլիսի 20-ին «Յանդեքս»-ի բաժնետոմսերը հասել են ամենաբարձր նշաձողին․ մեկ բաժնետոմսի համար 4020 ռուբլի: Մարտից ի վեր Վոլոժի կարողությունն աճել է 75% -ով՝ 1,2 միլիարդ դոլարից հասնելով 2.1 միլիարդ դոլարի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում